Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (211), Հուլիս 2017 թ.  
   
 
       

«ԽՆԴՐԵՍՑՈՒՔ ՀԱՒԱՏՈՎ Ի ՀՕՐԷ ՎԱՍՆ ՔԱՒՈՒԹԵԱՆ ՄԵՂԱՑ
ԵՒ ԹՈՂՈՒԹԵԱՆ ՅԱՆՑԱՆԱՑ...»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԹՈՐՈՍ ԳՅՈՒՂՈՒՄ

Հուլիսի 9-ին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն իր հովվկան հերթական այցը կատարեց Սարապատ համայնքի Թորոս գյուղ
(նախկինում` Գյուրջիյոլ), որ գտնվում է Գյումրի-Աշոցք խճուղու աջակողմում`
համայնքից 14 կմ հարավ-արեւելք,
իսկ Գյումրիից 15 կմ հյուսիս-արեւմուտք։   >>>

 


 

«ԵՒ ԿԵՆԴԱՆԵԱՑ ԵՒ ՄԵՌԵԼՈՑ ՏԷՐ
ԾԱՆՈՒՑԻՆ ԶՔԵԶ ՄՈՎՍԷՍ ԵՒ ԵՂԻԱ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉՈՒՄ

Համաձայն Հայոց Եկեղեցու տոնացույցի՝ Պայծառակերպությունը կամ Վարդավառը շարժական տոն է, որին նախորդում է շաբաթապահքը։ Այն նշվում է Սուրբ Հարության տոնից 98 օր հետո եւ այդ ամենն իրար հետ կապող մի լուսեղեն շղթա հյուսում՝ զարդարելով մեր Տիրոջ փրկագործության անկրկնելի պատմությունը։ >>>



ԳՅՈՒՏ ՆՇԽԱՐԱՑ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ

Հայոց Եկեղեցու տոնացույցում Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք տոներից առաջինը հիշատակն է նրա վիրապ մուտքի, երկրորդը՝ ելքի եւ երրորդը՝ նշխարների գյուտի։ >>>


ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐԱԳՅՈՒՂՈՒՄ

Հուլիսի 22-ին Աշոցքի տարածաշրջանի Սարագյուղ համայնքում, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, կատարվեց եկեղեցու հիմնօրհնեքի հանդիսավոր արարողություն, որն սկսվեց միասնական Տերունական աղոթքով։ >>>



ԲՆԱԿԱՐԱՆ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԸՆՏԱՆԻՔԻ

Հուլիսի 13-ին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն առանձնատներ հանձնեց «Բարեկամության այգու» տնակային թաղամասի, փտած տնակներում տարիներ շարունակ ապրած, երկու անօթեւան ընտանիքների։ Ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի՝ արդեն 21-րդ սոցիալական բնակարանն է տրամադվում շահառուներին։ >>>


ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՓԻ ԳՅՈՒՏԻ

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին Աստվածամոր հիշատակի համար սահմանել է յոթը տոն։ Դրանք են Ս. Կույս Մարիամի հղացման տոնը, ծնունդը, ընծայումը, ավետումը, վերափոխումը, տփի եւ գոտու գյուտերը։ >>>


FLY-Ի ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ
ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

FLY բարեգործական կազմակերպությունը՝ հանձին տնօրեն Կարոլին Սամուելյան-Կուզոյանի, կազմակերպության երիտասարդական բաժնի տնօրեն Ալինա Սամուելյանի եւ Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, հունիս ամսին կրկին հյուրընկալվեցին Շիրակի թեմում՝ շարունակելու FLY-ի մարդասիրական եւ աստվածահաճո գործը։ >>>



ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴՊՐՈՑ

Հունիսի 28-ին Գյումրու երիտասարդական պալատում մեկնարկեց «Քրիստոնյա առաջնորդների դպրոց» ծրագիրը, որը, Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, իրականացվում է «Յոթվերք եկեղեցասեր երիտասարդաց միության» եւ սոցիալ-կրթական կենտրոնի ջանքերով։ >>>


ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ «ՀԵՔԻԱԹ»-ՈՒՄ

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «Հեքիաթ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնում հուլիսի 28-ին կայացավ դպրոցահասակ երեխաների ավարտական հանդեսը։ >>>


ՄԱՅԵՐԵՐԻ ՕՐ FLY-ՈՒՄ

Freedom Loving Youth (Ազատասեր երիտասարդներ) ամերիկյան կազմակերպությունը՝ հանձին տնօրեն Կարոլին Սամուելյան-Կուզոյանի, կազմակերպության երիտասարդական բաժնի տնօրեն Ալինա Սամուելյանի եւ Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի, տնակներում եւ անմխիթար պայմաններում ապրող ընտանիքների քսանհինգ մայրերի համար, կազմակերպեց գեղեցիկ եւ հիշարժան օր. քսանհինգ մայրեր, որ տարիներ շարունակ մոռացել են իրենց «գոյության» մասին, իսկ կյանքի դառը հարվածներն ու ծանր, անվերջ թվացող հոգսերը թույլ չեն տվել նրանց՝ գեղեցիկ, սիրված ու գնահատված զգալու հնարավորություն ունենալ… >>>


ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԲԱԹՈՒՄՈՒՄ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի եւ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ, Աջարիայի, Գուրիայի եւ Իմերեթիի հայության, Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Արարատ քհն. Գումբալյանի եւ «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի հրավերով՝ 2017 թվականի հուլիսի 12-19-ը, Բաթումում իրենց ամառային հանգիստը վայելեցին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի քսաներկու սան եւ կամավոր՝ կենտրոնի ղեկավար Կարինե Գյադուկյանի ու հոգեբան Գոհար Հովեյանի ուղեկցությամբ։ >>>



«ԳԵՂԱՐԴ» ԵՐԳԵՑԻԿ ԽՈՒՄԲԸ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հուլիսի 21-ին Գյումրու Ա. Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցում կայացավ «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը, որին հրավիրված էր նաեւ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։ >>>



ԻՐԱԶԵԿՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Սոցիալ-կրթական կենտրոնի՝ ԵՀԽ միջեկեղեցական հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող, «Գյումրու սոցիալական կենտրոն» ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքի սոցիալապես անապահով ութսուն խոցելի ընտանիքների կանանց համար, մասնագիտական եւ արհեստագործական դասընթացներին զուգահեռ, հունիս-հուլիս ամիսներին կազմակերպվել եւ անցկացվել են իրազեկության բարձրացմանն ու կանանց ներուժի զարգացմանն ուղղված դասընթացներ։ >>>



ՀԵՌԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁ

Աստված չի հեռանա մարդուց, եթե մարդը երբեւէ Աստված բառն իրենից հեռացնող համառություն եւ անհավատություն չցուցաբերի։ Աստծո համար գործածված «հեռանալ» բառը չի նշանակում լքել, այլ, «հեռանալ» մարդուց, նշանակում է նրան թողնել անպաշտպան։ Իսկ եթե Աստված, մեր հարատեւ համառության եւ անհնազանդության պատճառով, մեզ անպաշտպան թողնի ո՞վ պիտի կարողանա մեզ պաշտպանել։ >>>


ՍԻՐԵՆՔ ԳԻՐՔԸ

Սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանավարուհին եւ կամավորները 2017 թ. իրականացնում են «Սիրենք գիրքը» ծրագիրը, որի նպատակն է շահագրգռել մարդկանց ավելի շատ գրքեր կարդալ եւ նվիրվել ընթերցանությանը։ Չէ որ գիրքը մի հեքիաթային լամպ է, որ մարդուն լույս է պարգեւում կյանքի ամենահեռու եւ մութ ճանապարհներին։ >>>


ՏՈՆԱԿԱՆ ԲԱՑԻԿՆԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԹԵՄԱՆԵՐՈՎ

Մենք ոչ միշտ ենք կարողանում մեր սրտի ցանկությունները, շնորհավորանքի խոսքերն ու բարեմաղթանքները հղել մեր մտերիմներին՝ քրիստոնեական տոների ուրախ առիթներով։ Պատճառը ոչ թե ցանկության պակասն է, այլ նմանատիպ բացիկների բացակայությունը։ >>>


1 հուլիսի - Գյուտ նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի։ Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը։ >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk