Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ՍԻՐԵՆՔ ԳԻՐՔԸ

Սոցիալ-կրթական կենտրոնի գրադարանավարուհին եւ կամավորները 2017 թ. իրականացնում են «Սիրենք գիրքը» ծրագիրը, որի նպատակն է շահագրգռել մարդկանց ավելի շատ գրքեր կարդալ եւ նվիրվել ընթերցանությանը։ Չէ որ գիրքը մի հեքիաթային լամպ է, որ մարդուն լույս է պարգեւում կյանքի ամենահեռու եւ մութ ճանապարհներին։

Հուլիսի 25-ին եւ 26-ին կենտրոնի կամավորներն ընթերցեցին ժամանակակից գրող Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» գիրքը։ Ընթերցանությունը տեղի ունեցավ Գյումրու կենտրոնական զբոսայգում, իսկ հաջորդ օրը՝ կենտրոնի գրադարանում։ Ընթերցանությունից հետո, հետաքրքիր քննարկումների միջոցով, ներկաներն ամբողջացրին գրքից քաղած իրենց դասերը։

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ոցիալ-կրթական կենտրոնի բարեկամ «Focus on Children Now» ամերիկյան բարեգործական կազմակերպությունը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել կենտրոնի շահառուներին։

Այս անգամ օգնություն է հատկացվել չոր ապուրի տեսքով, որը տրամադրվել է ե՛ւ շահառու ընտանիքներին, ե՛ւ կենտրոնի սաներին։

Սոցիալ-կրթական կենտրոնն իր շնորհակալությունն է հղում FCN կազմակերպությանը՝ երեխաների համեղ ճաշիկների համար։

ՏԱՐԵՑՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ

ուլիսի 26-ին Գյումրու երիտասարդական պալատում քաղաքի ժողգործիքների պետական անսամբլը հանդես եկավ յուրահատուկ համերգային ծրագրով, որի ունկնդիրներն էին նաեւ ՍԿԿ-ի տարեցները։

Համերգի ընթացքում երգեցին այնպիսի տաղանդաշատ եւ հանդիաստեսի կողմից սիրված երգիչներ, ինչպիսիք են Մուրադ Մալխասյանը, Նվարդ Հարությունյանը, Կարեն Մայիլյանը, Կարեն Աթոյանը եւ այլոք։ Տարեցները մեծ բավականություն ստացան եւ երգ ու պարով հրաժեշտ տվեցին մեր վաստակավոր համաքաղաքացիներին։

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները