Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴՊՐՈՑ

ունիսի 28-ին Գյումրու երիտասարդական պալատում մեկնարկեց «Քրիստոնյա առաջնորդների դպրոց» ծրագիրը, որը, Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, իրականացվում է «Յոթվերք եկեղեցասեր երիտասարդաց միության» եւ սոցիալ-կրթական կենտրոնի ջանքերով։

Դպրոցի նպատակն է նպաստել, քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող, հասարակության կերտմանը՝ քրիստոնեական արժեքների եւ Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետության տարածման ու «քրիստոնյա առաջնորդներ» պատրաստելու միջոցով։

Ծրագրի շրջանակներում, սույն թվականի հուլիսի 3-7-ը, Շիրակի մարզի Եղնաջուր համայնքում տեղի ունեցավ պատանիների առաջին հավաքը, որի ընթացքում հանդիպումներ ունեցան թեմակալ Առաջնորդի եւ անձնական որակների զարգացման դասընթացավարների հետ։ Պատանիները սովորեցին ազգային երգեր ու պարեր, մասնակցեցին արշավների։

Ճամբարի նպատակն էր ստեղծել բարենպաստ միջավայր, որը պատանիներին հնարավորություն կտար ավելի մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ միմյանց հետ՝ ծրագրի հետագա աշխատանքներն ավելի լավ կազմակերպելու համար։

ԱՐԹԻԿԻ ԹԵՄՈՒՄ

Ծրագրի շրջանակներում պատանիներն այցելեցին Արթիկի թեմ եւ, Հառիճի վանական համալիրում, հանդիպում ունեցան Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի հետ։ Պատանիները, իրենց իսկ նախաձեռնությամբ, կազմակերպեցին եւ իրականացրին շաբաթօրյակ՝ վանքի հարակից տարածքը մաքրելով կենցաղային աղբից, իսկ օրվա վերջում դիտեցին, Արեւմտյան Հայաստանի մասին պատմող, Սամվել Մհերյանի հեղինակային՝ «Տունդարձի ճամփան» ֆիլմը։

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ

Հուլիսի 28 -ին «Քրիստոնյա առաջնորդների դպրոց»-ի սաներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այստեղ նրանք հանդիպում ունեցան ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի հետ։ Սրբազան Հայրը բանախոսեց Աստվածաշնչի քրիստոնյա առաջնորդների կերպարների մասին, որից հետո հյուրերը շրջեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ այցելեցին թանգարաններ։

ՀԱՅԿԱՐԱՄ ԴՐՄԵՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները