Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ԳՅՈՒՏ ՆՇԽԱՐԱՑ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ

այոց Եկեղեցու տոնացույցում Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք տոներից առաջինը հիշատակն է նրա վիրապ մուտքի, երկրորդը՝ ելքի եւ երրորդը՝ նշխարների գյուտի։

Սրբի նկարագրի լուսեղեն գծերից մեկն էլ ի հայտ եկավ իր մահվան ժամանակ։ Նա կյանքի վերջին տարիներն անցկացրեց առանձնության մեջ։ Արիստակեսի՝ Նիկիո ժողովից վերադառնալուց հետո, ծերունազարդ Հայրապետն այլեւս չհեռացավ իր սիրելի ճգնարանից՝ Մանյա այրից, որ գտնվում էր Սեպուհ լեռան վրա։ Այդ խաղաղիկ քարայրում էլ նա ավանդեց իր լույս հոգին։ Ոչ ոք չլսեց նրա մահվան մասին։ Միայն պատահականությամբ հովիվները նրան գտան հավիտենական հանգստի մեջ։ Դողդողացող մատներով ու ակնածանքով ծածկեցին նրանք Սրբի անշնչացած մարմինը քարակույտերով ու հեռացան։

Հետագայում, հավանաբար 327 թ., Սուրբն ամենասիրելի աշակերտին՝ Գառնիկ Բասենցուն, տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղը։ Այս գյուտից հետո, Սուրբ Հայրապետի լույս նշխարները տեղափոխվում ու ամփոփվում են բարձր Հայքի Դարանաղ գավառի Թորդան գյուղում։ Հետագայում Լուսավորչի շնորհալի մասունքները տարածվեցին աշխարհով մեկ։ Դրանց վրա կառուցվեցին եկեղեցիներ։ Ըստ Դրասխանակերտցու՝ Ներսես Տայեցի Կաթողիկոսը (641-661 թթ.), Զվարթնոցի տաճարը կառուցելիս, «Ս. Գրիգորի ոսկորների նշխարները բաժանելով, դնում է չորս հաստահեղույս սյուների տակ»։

Համաձայն հայ պատմիչների՝ Զվարթնոցն այն վայրն է, ուր Ս. Գրիգորը, վիրապից ելնելուց հետո, առաջին անգամ հանդիպեց Տրդատ արքային։ Լուսավորչի Ս. Աջը Հայ Եկեղեցու կարեւորագույն սրբություններից է։ Այն Կիլիկիայում պահպանել են Աջապահյան տոհմի անդամները, որտեղից էլ առաջացել է նրանց ազգանունը։ Ավանդության համաձայն՝ Մեծն Գրիգորի բոլոր նշխարները չէ, որ ամփոփվել են Թորդանում, այլ ոսկորների մի մասը տարվել է քաղաքամայր Վաղարշապատ եւ այլ վայրեր, մինչեւ անգամ Բյուզանդիա եւ Իտալիա։ Ավելի ուշ, իբրեւ Հայոց Հայրապետության խորհրդանիշ, Վաղարշապատ տարված նշխարներից պատրաստվում է ոսկյա Ս. Աջը, որը սրբությամբ պահվում է Ամենայն Հայոց Հայրապետանոցում։

Հայոց Եկեղեցին Նշխարաց գյուտի տոնը կատարում է մեծահանդես, որն այս տարի ոգեկոչվեց հուլիսի 1-ին։ Այդ օրը՝ տոնի ուրախ առիթով, ինչպես հայոց բոլոր, այնպես եւ Շիրակի թեմի Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ։ Ս. Գրիգոր Լուսավորչում օրվա պատարագիչն էր Տ. Եզնիկ քհն. Գալստյանը, իսկ քարոզխոսը՝ թեմակալ Առաջնորդը։

Ա. ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները