Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

«ԳԵՂԱՐԴ» ԵՐԳԵՑԻԿ ԽՈՒՄԲԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ուլիսի 21-ին Գյումրու Ա. Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցում կայացավ «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգը, որին հրավիրված էր նաեւ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։

Կենտրոնի կառավարչի, սոցիալական ուղղության պատասխանատուի, սոցիալական աշխատողի եւ կամավորի հետ միասին համերգին ներկա գտնվեցին նաեւ սոցիալ-կրթական կենտրոնի տարեց շահառուները։

Համերգի շնորհիվ տարեցների տրամադրությունը բարձրացավ։ Չնայած համերգն այնքան էլ երկար չտեւեց, բայց, այնուամենայնիվ, վերջիններս դեռ երկար խոսում էին հնչած ստեղծագործությունների մասին եւ միմյանց հետ կիսվում ստացած տպավորություններով։

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները