Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ՏՈՆԱԿԱՆ ԲԱՑԻԿՆԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԹԵՄԱՆԵՐՈՎ

ենք ոչ միշտ ենք կարողանում մեր սրտի ցանկությունները, շնորհավորանքի խոսքերն ու բարեմաղթանքները հղել մեր մտերիմներին՝ քրիստոնեական տոների ուրախ առիթներով։ Պատճառը ոչ թե ցանկության պակասն է, այլ նմանատիպ բացիկների բացակայությունը։

Գուցե շատերը մտածեն, թե տեխնոլոգիաների զարգացման եւ նորարարության մեր դարում բացիկներն ի՞նչ իմաստ ունեն։ Սակայն այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ հենց այդ բացիկները յուրաքանչյուր ոք կարող է ներբեռնել իր հեռախոսի կամ համակարգչի մեջ եւ պատեհ առիթով ուղարկել իր մտերիմներին։ Սա նորություն է եւ առաջին անգամ նման մտահղացումը սիրով իրականություն է դարձրել Շիրակի թեմի «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի գեղխմբագիր Էլմիրա Թութունջյանը։ Անդրանիկ բացիկը, որ նվիրված է Հիսուս Քրիստոսի Այլակերպության տոնին, արդեն կարող եք գտնել պաշտոնաթերթի էլեկտրոնային կայքէջում՝ երկու տարբերակով։ Մեկը զուտ հոգեւոր թեմայով է, որը հավասարապես կարող են կիրառել թե՛ մեծերը եւ թե՛ փոքրերը, իսկ երկրորդը՝ մանկական է ու ստեղծվել է ժողովրդական սովորույթի մոտիվներով։

Հետեւեք «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի կայքէջին, եւ դուք այնտեղ պարբերաբար կգտնեք առաջիկա յուրաքանչյուր տոնին նվիրված հոգեւոր բացիկներ, որոնցով կարող եք շնորհավորել միմյանց։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները