Լուսաւորչի կանթեղն անմար է, որովհետեւ իւղն անոր մէջ
անպակաս է...
Իւղը աստուածային շնորհին եւ իւղը հայ ժողովուրդի հաւատարմութեան մշտադալար ձիթենիին
:
Գարեգին Ա Կաթողիկոս

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    Սրբազան Պատմություն (մաս I )  


 

 
       


ԱՍՏԾՈՒ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

իլիոնավոր տարիներ առաջ միայն Աստված կար: Եվ որովհետեւ Ամենաբարի էր, կամեցավ իր բարիքները բաշխել անթիվ էակներին: Մանավանդ ցանկացավ արարել մեր բնակեցրած այս սքանչելի աշխարհը: Սկզբում մեր երկիրը տձեւ մի կույտ էր, եւ խավարն էր ծածկում նրա անդունդները: Բայց Աստված այնտեղ էր եւ կարգավորում, գեղեցկացնում էր ամեն բան: Իր Ամենակարող Խոսքով ոչնչից ստեղծեց բոլոր արարածներին: Նույն վայրկյանին չարարեց, այլ տեւական շրջաններում, որոնք Սուրբ Գրքում կոչվում են օրեր:

Աստված ստեղծեց լույսը, երկնակամարը, որ երկինք են անվանում: Բաժանեց ջուրը հողից եւ հրամայեց, որ բուսնեն խոտերը, ծաղիկներն ու պտղատու ծառերը: Ստեղծեց արեւը, լուսինը եւ աստղերը, ապա՝ ձկները, թռչուններն ու կենդանիները: Այսպիսի գեղեցկությամբ զարդարված աշխարհը նմանվում էր իր արքային սպասող գահի: Թագավորը մարդն էր: Աստված ամենավերջում նրան արարեց՝ գեղեցիկ, խելացի այնպես, որ կարող էր սքանչանալ բնությամբ եւ մանավանդ ճանաչել ու սիրել իր Աստծուն:

Սիրե՛նք ու հարգե՛նք բնությունը, քանի որ այն խոսում է Աստծու մասին:

ԱԴԱՄՆ ՈՒ ԵՎԱՆ ԴՐԱԽՏՈՒՄ

Աստված, երբ կամեցավ արարել մարդուն, ասաց. «Մարդուն ստեղծենք մեզ նման, որ տիրի ողջ աշխարհին»:

Աստված այսպես արարեց մարդուն. նրա երեսին փչեց կյանքի շունչը, այսինքն՝ հոգին, եւ մարդը դարձավ ապրող մի անձ: Տերը մարդուն դրեց սքանչելի պարտեզի մեջ, որ կոչվում է երկրավոր դրախտ: Աստված այնտեղ ի մի էր բերել ամենագեղեցիկ բաները՝ ծաղիկներ, բույսեր, կենդանիներ, իսկ այդ ամենի կենտրոնում զետեղված էր բարու եւ չարի իմացության ծառը:

Ադամը պետք է պահպաներ ու մշակեր այդ գեղեցիկ պարտեզը: Աստված նրա առջեւից անցկացրեց բոլոր կենդանիները, որպեսզի յուրաքանչյուրին հարմար անուն դնի: Սակայն բոլոր արարծների մեջ Ադամն իր նմանին չգտավ: Այդ ժամանակ Աստված նրան քնեցրեց եւ կողոսկրերից մեկը հանեց ու դրանով կին ստեղծեց: Ադամն ուրախությամբ ողջունեց նրան եւ Եվա անվանեց, որ նշանակում է բոլոր ապրողների մայր:

Աստված օրհնեց առաջին մարդկանց եւ ասաց. «Աճեցե՛ք ու բազմացե՛ք, լցրե՛ք աշխարհը եւ տիրե՛ք նրան»:

Մեր հոգին եւս արարված է Աստծու պատկերի նման:

ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ

Ադամն ու Եվան երկրավոր դրախտում ապրում էին երջանիկ: Սպասում էին, որ երկինք գնան՝ Աստծուն վայելելու: Սակայն նախ պետք է ցույց տային, թե որքան են սիրում Տիրոջը, որ պատվիրել էր իրենց ուտել դրախտի բոլոր ծառերի պտուղները, բացի բարու եւ չարի գիտության ծառի պտղից, որովհետեւ եթե դրանից ուտեին, պիտի մեռնեին:

Սատանան նախանձելով մարդու երջանկությանը՝ օձի կերպարանք առավ եւ ասաց կնոջը. «Ինչո՞ւ չես ուտում այս ծառի պտղից»: Եվան պատասխանեց. «Որովհետեւ Աստված արգելել է մեզ՝ սպառնալով մահվամբ»: «Ո՛չ, չպիտի մեռնեք,- պատասխանեց սատանան,- այլ կնմանվեք Աստծուն»:

Աստծուն նմանվելու հիմար հպարտությունն անհնազանդության մղեց Եվային: Նա քաղեց պտուղը, կերավ եւ ամուսնուն նույնպես տվեց, որ ուտի: Այդ ժամանակ նրանց աչքերը բացվեցին եւ իրենց գործած հանցանքից ամաչելով՝ թաքնվեցին մի ծառի տակ: Աստված կանչեց Ադամին ու Եվային եւ հարցրեց. «Ինչո՞ւ կերաք արգելված պտուղը»: Ադամը Եվայի վրա գցեց հանցանքը: Եվան ասաց. «Օձը խաբեց ինձ»: Այն ժամանակ Աստված ասաց օձին. «Թշնամություն պիտի դնեմ քո եւ կնոջ միջեւ, քո եւ նրա որիդիների միջեւ. նա պիտի ջախջախի քո գլուխը»:

Ապա պատժեց Ադամին ու Եվային: Նրանք պիտի այնուհետեւ հոգնեին, ցավ զգային, պիտի մեռնեին: Եվ նրանց դուրս վռնդեց դրախտից:

ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ


Ադամն ու Եվան երկրավոր դրախտում ապրում էին երջանիկ: Սպասում էին, որ երկինք գնան՝ Աստծուն վայելելու: Սակայն նախ պետք է ցույց տային, թե որքան են սիրում Տիրոջը, որ պատվիրել էր իրենց ուտել դրախտի բոլոր ծառերի պտուղները, բացի բարու եւ չարի գիտության ծառի պտղից, որովհետեւ եթե դրանից ուտեին, պիտի մեռնեին:

Սատանան նախանձելով մարդու երջանկությանը՝ օձի կերպարանք առավ եւ ասաց կնոջը. «Ինչո՞ւ չես ուտում այս ծառի պտղից»: Եվան պատասխանեց. «Որովհետեւ Աստված արգելել է մեզ՝ սպառնալով մահվամբ»: «Ո՛չ, չպիտի մեռնեք,- պատասխանեց սատանան,- այլ կնմանվեք Աստծուն»:

Աստծուն նմանվելու հիմար հպարտությունն անհնազանդության մղեց Եվային: Նա քաղեց պտուղը, կերավ եւ ամուսնուն նույնպես տվեց, որ ուտի: Այդ ժամանակ նրանց աչքերը բացվեցին եւ իրենց գործած հանցանքից ամաչելով՝ թաքնվեցին մի ծառի տակ: Աստված կանչեց Ադամին ու Եվային եւ հարցրեց. «Ինչո՞ւ կերաք արգելված պտուղը»: Ադամը Եվայի վրա գցեց հանցանքը: Եվան ասաց. «Օձը խաբեց ինձ»: Այն ժամանակ Աստված ասաց օձին. «Թշնամություն պիտի դնեմ քո եւ կնոջ միջեւ, քո եւ նրա որիդիների միջեւ. նա պիտի ջախջախի քո գլուխը»:

Ապա պատժեց Ադամին ու Եվային: Նրանք պիտի այնուհետեւ հոգնեին, ցավ զգային, պիտի մեռնեին: Եվ նրանց դուրս վռնդեց դրախտից:

ԿԱՅԵՆ ԵՎ ԱԲԵԼ

Երբ Ադամն ու Եվան արտաքսվեցին Դրախտից, սկսեցին հաց վաստակել իրենց ճակատի քրտինքով: Սեփական վշտի մեջ ուրախության շող եղավ զույգ զավակների՝ Կայենի եւ Աբելի ծնունդը, որոնք մեծանալով՝ սկսեցին օգնել նրանց:

Կայենը երկրագործ էր, իսկ Աբելը՝ հովիվ: Կայենը եսասեր ու չար էր, Աբելը՝ բարի ու առատաձեռն: Երկուսն էլ իրենց աշխատանքի պտուղն Աստծուն ընծայաբերեցին: Մինչ Կայենը նվիրում էր իր ավելորդ պտուղները, Աբելն ընդհակառակը՝ ամենագեղեցիկ գառնուկները:

Աստված հավանեց ոչ թե Կայենի, այլ Աբելի ընծաները: Կայենը բարկացավ: Այդ ժամանակ Տերն ասաց նրան. «Ինչո՞ւ այդքան նեղվեցիր ու գլուխդ կախեցիր. ինչո՞ւ ավելորդ պտուղներդ զոհեցիր ինձ»: Կայենը չլսեց Աստծու խոսքը: Մի օր, նախանձից կուրացած, եղբորը գյուղ հրավիրեց: Բարի Աբելը համաձայնվեց: Երբ հասան բաց դաշտ, Կայենն սպանեց նրան:

Անմիջապես լսվեց Աստծու ձայնը, որ ասում էր. «Կայեն, ո՞ւր է Աբել եղբայրդ»: «Չգիտեմ,- պատասխանեց Կայենը,- մի՞թե ես նրա պահապանն եմ»: Բայց Աստված հավելեց. «Ի՞նչ արեցիր, եղբորդ արյունը բողոքում է երկրից. դու անիծյալ պիտի լինես եւ ապերջանիկ ողջ կյանքում»:

ՋՐՀԵՂԵՂԸ

Մարդիկ շատացան երկրի վրա: Նրանց սիրտը հակվել էր դեպի չարն այքան, որ Աստված ասաց. «Պիտի ջնջեմ մարդկանց աշխարհի երեսից»: Բոլոր չար մարդկանց մեջ մի բարի մարդ կար՝ Նոյ անվամբ: Աստված ասաց Նոյին. «Փայտից տապան կառուցիր, ներսից բաժանիր սենյակների եւ պատիր ձթով: Տապան կմտնես դու, ընտանիքդ եւ բոլոր կենդանիներից մեկական զույգ»:

Նոյը գործի անցավ: Չարերը ծաղրում էին նրան: Երբ տապանը պատրաստ էր, իսկ Նոյն ընտանիքով արդեն ներսում էր, Աստված քառասուն օր ու քառասուն գիշեր անձրեւ տեղացրեց երկրի վրա: Ջուրը պատեց ողջ աշխարհը, հասավ մինչեւ ամենաբարձր լեռները եւ ողողեց ամեն ինչ: Սակայն տապանը ծփում էր ջրերի վրա:

Երբ ջրհեղեղը վերջացավ, Աստված սաստիկ հով ուղարկեց, եւ ջրերն սկսեցին նվազել: Որպեսզի համոզվի, թե ջրերն իջել են, Նոյը մի աղավնի ուղարկեց: Վերջինս տապան վերադարձավ՝ ձիթենու ճյուղը բերանին: Նոյը հասկացավ, որ ջուրը ցամաքել է:

Տապանն իջավ հայոց Արարատ լեռան վրա: Նոյն իր ընտանիքով դուրս եկավ եւ, հիշելով Աստծու շնորհած մեծ պարգեւը, ամենագեղեցիկ գառնուկները զոհաբերեց: Աստված ընդունեց զոհը եւ խոստացավ, որ այլեւս ջրհեղեղով չպիտի պատժի մարդկությանը: Որպես ուխտի եւ Աստվածային խոստման խորհրդանիշ Տերը ծիրանի գոտի՝ ծիածան կապեց երկնքի ու երկրի միջեւ:

Տապանը Սուրբ Եկեղեցու պատկերն է:

ՀՐԵԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՅՐԸ

Հակառակ ջրհեհեղով պատժվելուն՝ Նոյի հաջորդները կրկին չարացան: Կամաց-կամաց մոռացան Ճշմարիտ Աստծուն եւ սկսեցին երկրպագել սուտ աստվածների:

Այդ ժամանակ Աստված քաղդեացիներից մաքուր սրտով մի մարդ ընտրեց՝ Աբրահամ անունով: Աստված խոստացավ Աբրահամին, որ մեծ ժողովրդի հայր է դարձնելու, ում սերնդից ծնվելու է Մեսիան, Փրկիչը: Այդ ընտրյալ ժողովուրդը եղավ հրեա ազգը:

Աբրահամը մեծ հավատացյալ էր: Աստված նրա հավատքը փորձելու համար մի օր հրամայեց միակ ու սիրելի որդուն՝ Իսահակին, զոհել Մորիա լեռան վրա: Աբրահամը հնազանդվեց: Պատրաստեց զոհին անհրաժեշտ պարագաները եւ ճամփա ելավ: Իսահակը հարցրեց. «Հա՛յր,ահա փայտը եւ կրակը, ո՞ւր է, սակայն, ողջակեզը»:

«Աստված կհոգա, տղա՛ս»,- պատասխանեց հայրը:

Երբ որոշված տեղը հասան, Աբրահամը խորան պատրաստեց, վրան շարեց փայտը, իսկ փայտի վրա՝ Իսահակին: Եվ երբ դանակը բարձրացրեց որ զոհի որդուն, Աստծու հրեշտակը կանչեց. «Աբրահա՜մ, Աբրահամ, մի՛ սպանիր տղային, որովհետեւ հասկացա, որ բոլորանվեր սրտով սիրում ես ինձ»: Հետ դարձավ Աբրահամը եւ ծառից կախված մի խոյ տեսավ: Այն զոհաբերեց Աստծուն՝ իր զավակի փոխարեն: Աստված ընդունեց զոհը եւ երդվեց Աբրահամ նահապետին, որ վերջինիս սերնդից պիտի ծնվեր Մեսիան:

Աստված միշտ վարձատրում է փութկոտ ու վեհանձն հնազանդությունը:

ԵՍԱՎ ԵՎ ՀԱԿՈԲ

Իսահակը երկու զավակ ունեցավ՝ Եսաավը եւ Հակոբը: Եսավը սիրում էր որսորդությունը, իսկ Հակոբը հովիվ էր: Լինելով անդրանիկը՝ Եսավը հոր օրհնության ու ժառանգության իրավունքն ուներ: Օրերից մի օր Եսավը որսից վերադարձավ չափազանց հոգնած ու քաղցած: Նա տեսավ, որ Հակոբը ոսպապուր է եփել, որն անուշ-անուշ բուրում էր: Խնդրեց, որ իրեն եւս կերակուր տա: Սակայն Հակոբն ասաց. «Քեզ կերակուր կտամ, եթե անդրանիկության իրավունքդ ինձ տաս»: «Հո՞գս է անդրանիկությունը»,- պատասխանեց Եսավը եւ երդվեց նրան տալ այն:

Իսաահակն արդեն ծեր էր ու կույր: Տեղյակ չէր երկու եղբայրների դաշինքից: Իր մոտ կանչեց Եսավին ու ասաց. «Որդի՛, գնա եւ ինձ համար կերակուր պատրաստիր, որպեսզի ուտեմ ու քեզ տամ իմ վերջին օրհնությունը»: Սակայն մայրը, որ ամեն ինչ գիտեր, համեղ ճաշ պատրաստեց եւ տվեց Հակոբին: Վերջինս կերակուրը կերցրեց հորը եւ ստացավ նրա օրհնությունը:

Եսավը վերադարձավ որսից, իմացավ կատարվածի մասին, սաստիկ բարկացավ Հակոբի դեմ ու կամեցավ սպանել նրան: Հակոբը փախավ ազգականներից մեկի՝ Լաբանի մոտ: Ճանապարհին քնեց բաց դաշտում: Երազում մի երկար սանդուղք տեսավ, որի ծայրը հասնում էր մինչ երկինք: Հրեշտակներն այդ սանդուղքով բարձրանում ու իջնում էին: Սանդուղքի վերեւից Աստված ասաց նրան. «Ես Աբրահամի ու Իսահակի Աստվածն եմ. քեզ ու քո սերնդին պիտի տամ այս երկիրը, եւ քո հաջողությունների մեջ պիտի օրհնվեն բոլոր ազգերը»:

ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ

Հակոբը տասներկու որդի ունեցավ: Նրանից ամենաշատը սիրում էր Հովսեփին, որովհետեւ ամենաբարին էր: Նրան ծաղկյա պատմուճան էր հագցրել: Եղբայրները նախանձում էին Հովսեփին: Նախանձը փոխվեց ատելության, երբ մի օր Հովսեփը պատմեց իր երազը. «Տեսա, որ ցորենի խրձեր էինք կապում: Ահա իմ խուրձը ոտքի կանգնեց, իսկ ձեր խրձերը իմի շուրջը շարվեցին եւ խոնարհվեցին»:

Մեկ ուրիշ անգամ պատմեց. «Կարծեք թե արեւը, լուսինը եւ տասնմեկ աստղերը երկրպագում էին ինձ»: Եղբայրները ծաղրելով հարցնում են. «Ի՞նչ են նշանակում այս երազները. արդյոք թագավո՞ր պիտի լինես»: Մի օր Հակոբը Հովսեփ Գեղեցիկին ուղարկեց եղբայրներին այցելության, որովհետեւ հեռու տեղ էին գնացել՝ ոչխարներն արածացնելու: Հազիվ նշմարելով Հովսեփին՝ եղբայրները միմյանց ասացին. «Ահա՛ երազատեսը, եկեք սպանենք նրան»: Մեծ եղբայրը չհամաձայնվեց եւ խորհուրդ տվեց մոտակա ցամաքած ջրհորը նետել:

Այդ պահին այդտեղից անցնում էին Եգիպտոս գնացող վաճառականներ: Եղբայրներից մեկը՝ Հուդան, ասաց. «Ի՞նչ կշահենք մեր եղբորն սպանելով. ավելի լավ է վաճառենք նրան»:

Առաջարկը խելացի նկատվեց եւ Հովսեփին, իբրեւ ստրուկ, վաճառեցին: Ապա նրա ծաղկյա պատմուճանը գառնուկի արյան մեջ թաթախեցին եւ հորը տալով՝ ասացին. «Այս պատմուճանը գտանք. արդյոք Հովսեփինը չէ՞»:

Հակոբը դառնապես արտասվեց ու բացականչեց. «Գազանն է հոշոտել զավակիս»: Եվ թաղվեց խոր վշտի մեջ:

ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Վաճառականները Հովսեփին տարան Եգիպտոս եւ վաճառեցին մի իշխանի, որ հավանեց նրան ու ողջ տունը նրան հանձնեց: Հովսեփն անարդարորեն ամբաստանվեց իշխանի կնոջից եւ բանտ նետվեց: Սակայն Աստված հսկում էր նրան:

Մի քանի տարի անց փարավոնը երազ տեսավ, բայց ոչ ոք չկարողացավ մեկնել այն: Նա տեսավ, որ Նեղոս գետից յոթը գեր կովեր են ելնում, որոնց կուլ էին տալիս յոթը նիհար կովեր: Հետո տեսավ յոթը լեցուն հասկեր, որոնք կլամնվում էին յոթը սին հասկերից:

Հովսեփին թագավորի պալատ կանչեցին, եւ նա բացատրեց երկու երազները. «Յոթը գեր կովերը եւ յոթը լեցուն հասկերը նշանակում են առատության յոթը տարիները, մինչ նիհար կովերն ու սին հասկերը նշանակում են սովի յոթը սարսափելի տարիները: Անհրաժեշտ է, որ թագավորն իմաստուն մարդ ընտրի, որպեսզի նա առատության տարիներին անթիվ պաշար հավաքի, ինչը կբավականացնի սովի յոթը տարիներին»:

Այս խորհուրդը դուր եկավ փարավոնին եւ բացականչեց. «Ո՞ւր պիտի գտնենք սրա նման Աստծու հոգով լեցուն մարդ: Դու պիտի լինես այդ մարդը եւ իշխանություն պիտի ունենաս ողջ պալատիս ու ժողովրդիս վրա»:

Հովսեփին ծիրանի հագցրեց եւ նրան արքա կոչեց: Նրա գուշակածի պես յոթն առատության տարիներին հաջորդեցին յոթը սովի տարիները: Քաղցած ժողովուրդը հաց էր խնդրում փարավոնից: Վերջինս ասում էր բոլորին. «Հովսեփի մոտ գնացեք»: Այն ժամանակ Հովսեփ Գեղեցիկը բացեց իր շտեմարանները եւ Եգիպտոսը փրկեց սովից:

ՀԱԿՈԲԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Սովն իրեն զգացնել տվեց նաեւ Քանանում, ուր բնակվում էին Հովսեփի հայրն ու սիրելիները: Հակոբն ասաց իր զավակներին. «Լսեցի, որ Եգիպտոսում ցորեն են վաճառում: Գնացեք, գնեցեք, որ քաղցից չմեռնենք»:

Նրանք գնացին Եգիպտոս եւ անգիտակցորեն Հովսեփի ոտքն ընկան: Հովսեփը ճանաչեց նրանց եւ մեծ ճիգ գործադրեց, որպեսզի միանգամից չհայտնի իր ով լինելը: Բայց երբ երկրորդ անգամ վերադարձան, Հովսեփը չկարողացավ զսպել հուզմունքը եւ արտասվելով բացականչեց. «Ես Հովսեփն եմ, արդյոք դեռ ո՞ղջ է հայրս»: Եղբայրների լեզուն կապվեց: Սակայն Հովսեփը համբուրեց նրանց մեկիկ-մեկիկ եւ հրամայեց, որ շտապ հորն ու ողջ ընտանիքը Եգիպտոս բերեն, որովհետեւ սովը դեռ հինգ տարի կտեւի:

Հակոբն ականջներին չէր հավատում, երբ լսեց, որ իր սիրելի որդին ողջ է: Նա բացակնաչում է. «Քանի չեմ մեռել, գնամ եւ տեսնեմ տղայիս»: Երբ Հովսեփը հորը տեսավ, արտասվելով ողջագուրվեց նրա հետ: Մեռնելուց առաջ Հակոբը կանչեց իր Հովսեփ որդուն եւ ասաց. «Ես մեռնում եմ, բայց Աստված ձեզ հետ պիտի լինի եւ ձեզ պիտի տանի ձեր հայրերի երկիրը»: Նա օրհնեց բոլոր զավակներին, իսկ Հուդային ասաց. «Գավազանը պիտի չվերցվի Հուդայի ցեղից, մինչեւ գա Փրկիչը, ում պիտի սպասեն բոլոր ժողովուրդները»:

ՀՐԵԱՆԵՐԻ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հակոբի որդիները բազմացել էին Եգիպտոսում եւ մեծ ժողովուրդ դարձել: Փարավոնները, նախանձելով նրանց ուժեղությանը, չարչարեցին նրանց եւ հրամայեցին, որ երբ արու զավակ ունենան, Նեղոս գետի մեջ նետեն: Իսրայելացիների վիշտը մեծ էր: Աստված լսեց նրանց ձայնը եւ ցանկացավ փրկել գերությունից:

Մի բարի ընտանիքում գեղեցիկ մանչուկ ծնվեց: Մայրը, չկարողանալով երկար թաքցնել նրան, դրեց կողովի մեջ եւ բաց թողեց Նեղոսի ջրերի վրա: Փարավոնի դուստրը գտավ կողովը, գթաց մանկանը եւ որդեգրեց: Մանչուկը կոչվեց Մովսես, որ նշանակում է «ջրից ազատված»:

Պալատում Մովսեսը կրթվեց իշխանավայել: Բայց սիրտը նեղվում էր՝ տեսնելով Աստծու ժողովրդի գերությունը: Մի օր լսեց, որ եգիպտացին նախատում էր հրեային: Այնքան սրտնեղվեց, որ սպանեց նրան եւ փախավ անապատ, հովիվ դարձավ: Երբ ոչխարներ էր արածեցնում, տեսավ մի մորենի, որ բոցով այրվում էր, բայց չէր մոխրանում: Մովսեսը մոտեցավ, որ ավելի լավ տեսնի այդ հրաշքը: Սակայն Աստված կանչեց նրան՝ ասելով. «Մովսե՛ս, հանիր կոշիկներդ, որովհետեւ կանգնածդ տեղը սուրբ է»:

Հետո շարունակեց. «Տեսա ժողովրդիս նեղությունները եւ եկա՝ փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, տանելու բարեբեր ու ընդարձակ մի երկիր: Գնա՛, ուրեմն, փարավոնի մոտ եւ ասա, որ ազատ արձակի ժողովրդիս: Գնա՛, ես հետդ պիտի լինեմ»:

ՀՐԵԱՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ


Մովսեսն Աստծու հրամանով ներկայացավ փարավոնին եւ հրամայեց, որ ազատ արձակի հրեա ժողովրդին: Թագավորը չկամեցավ լսել: Այն ժամանակ Աստված տասը պատիժներ ուղարկեց Եգիպտոս: Այսպես՝ ջրերն արյուն դարձան, գորտերն արշավեցին միլիոններով եւ այլն: Եգիպտացիները սարսափեցին:

Յուրաքանչյուր պատժից հետո փարավոնը խոստանում էր ազատ արձակել ժողովրդին, սակայն հետո խստանում էր: Ի վերջո Մովսեսն սպառնաց ամենասոսկալի պատժով. մի գիշերում պետք է մեռնեին բոլոր եգիպտացիների անդրանիկ զավակները:

Մինչ այդ Մովսեսը հավաքեց ժողովրդին եւ պատվիրեց, որ գառնուկ մորթեն, նրա արյամբ ներկեն իրենց դռները եւ ամեն վայրկյան պատրաստ լինեն մեկնելու:

Աստծու հրեշտակն այդ գիշեր անցավ բոլոր եգիպտացիների տներով եւ սպանեց անդրանիկ զավակներին, որոնց դռան վրա գառնուկի արյուն չկար: Այդ ջարդի մեջ էր նաեւ փարավոնի անդրանիկ որդին: Սարսափած թագավորը կանչեց Մովսեսին եւ հրամայեց անմիջապես մեկնել: Հրեաներն աճապարանքով մեկնեցին:

Ի հիշատակ գառնուկի եւ Եգիպտոսից ելքի, Մովսեսը հաստատեց ԶԱՏԿԻ տոնը, որ նշանակում է «Անցք»:

Մեր զատկական Գառնուկը Հիսուս է՝ Անարատ Գառնուկը, որ սպանվեց մեր փրկության համար:

ՀՐԵԱՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՎ


Փարավոնը շուտով զղջաց, որ ազատ է արձակել հրեաներին եւ նրանց հետեւից բանակ ուղարկեց: Իսրայելցիները, որ հասել էին Կարմիր ծովի եզերքը, սարսափեցին: Մովսեսն ասաց. «Մի՛ վախեցեք, Տերն Ինքը պիտի պատերազմի մեր փոխարեն»: Այս ասելով՝ ձեռքերը մեկնեց ջրերի վրա, եւ դրանք երկու մասի բաժանվեցին՝ մեջտեղից ճանապարհ գցելով: Հրեաներն անցան ծովի միջով: Եգիպտացիները եւս բռնեցին նույն ճանապարհը: Բայց հենց կենտրոնը հասան, Մովսեսը երկարեց ձեռքը եւ ջրերը ծածկեցին նրանց: Բոլորը խեղդվեցին: Իսրայելցիներն ուրախության երգեր երգեցին եւ շնորհակալ եղան Աստծուց:

Կորմիր ծովն անցնելուց հետո հրեաները մտան անապատ: Աստված միշտ նրանց հետ էր եւ ամեն անգամ օգնության էր հասնում, երբ անհրաժեշտ էր:

Մի օր հրեաները գանգատվեցին, թե հաց չունեն: Եվ ահա առավոտյան տեսան, որ գետինը ծածկված է ձյան նմանվող բանով, որ մանանա էր կոչվում: Մովսեսն ասաց. «Սա Տիրոջ ուղարկած հացն է»: Մանանան իջավ մինչեւ այն օրը, երբ անցան Հորդանան գետը:

Մանանան պատկերն էր Սուրբ Հաղորդության, որ Հիսուսի գալուստից հետո, ամեն առավոտ, պիտի իջներ խորանների վրա եւ պիտի սներ մարդկանց հոգիները:

ԱՍՏԾՈՒ ԴԱՇԻՆՔՆ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ

Կարմիր ծովն անցնելուց երեք ամիս անց հրեաները հասան Սինա լեռան ստորոտը: Այնտեղ Աստված դաշինք կնքեց իսրայելցիների հետ. «Դուք տեսաք, թե ինչպես հզոր բազկով ձեզ ազատեցի եգիպտացիների գերությունից եւ բերեցի մինչեւ այստեղ: Արդ՝ եթե խոսքիս հետեւեք, դուք պիտի լինեք բոլոր ազգերի միջի ընտրված ժողովուրդս»:

Ամենքը միասին պատասխանեցին. «Ինչ որ փափագի մեր Տերը, մենք պիտի կատարենք»:

Աստված պատվիրեց նրանց, որ պատրաստվեն, քանզի երեք օրից պիտի տար Իր Սուրբ Օրենքը:

Մի առավոտ, երբ արեւն սկսում էր ծագել, հանկարծ երկինքը փայլատակեց ու որոտաց: Ժողովուրդը զարհուրեց: Միայն Մովսեսը բարձրացավ Սինա լեռը եւ մնաց քառասուն օր: Աստված նրան սովորեցրեց ամեն ինչ եւ հանձնեց քարե երկու տախտակները: Մեկի վրա գրված էին առաջին երեք պատվիրանները, իսկ մյուսի վրա՝ մնացած յոթը:

Երբ Մովսեսը լեռից իջավ, տեսավ, որ հրեաներն իրոք մոռացել են Աստծուն եւ պաշտում են ոսկե հորթը:

Մովսեսը բարկացավ եւ Աստծու տված երկու տախտակները խփեց մի ժայռի ու ջախջախեց: Ապա կտոր-կտոր արեց ոսկե հորթը եւ խստորեն պատժեց հանցավորներին:

Հետո կրկին բարձրացավ Սինա լեռը եւ առաջինների նման երկու տախտակ բերեց:

Երանի այն մարդուն, որ քայլում է Աստծու պատվիրանների համաձայն:
  
  
Շարունակությունը >>>

 
     
 

 


 


 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ