Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

«ԽՆԴՐԵՍՑՈՒՔ ՀԱՒԱՏՈՎ Ի ՀՕՐԷ ՎԱՍՆ ՔԱՒՈՒԹԵԱՆ ՄԵՂԱՑ
ԵՒ ԹՈՂՈՒԹԵԱՆ ՅԱՆՑԱՆԱՑ...»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԹՈՐՈՍ ԳՅՈՒՂՈՒՄ

ուլիսի 9-ին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն իր հովվկան հերթական այցը կատարեց Սարապատ համայնքի Թորոս գյուղ (նախկինում` Գյուրջիյոլ), որ գտնվում է Գյումրի-Աշոցք խճուղու աջակողմում` համայնքից 14 կմ հարավ-արեւելք, իսկ Գյումրիից 15 կմ հյուսիս-արեւմուտք։ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Թորոս գյուղը եւս Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Հնում այն կոչվել է Գյուրջիյոլ, որ նշանակում ճանապարհ Վրաստան։ Թորոս է վերանվանվել 1947 թվականի փետրվարի 3-ի հրամանագրով։ Գյուղացիների նախնիները եկել են Արեւմտյան Հայաստանի Արարատյան նահանգի Բասեն գավառի Փորսուղ եւ Հարսնեքուր գյուղերից՝ 1926-28 թվականներին։ Ըստ տեղաբնակների պատմածի՝ գյուղի առաջին հիմնադիրները եղել են հույները եւ ասորիները։ Գեղատեսիլ հարթավայրում գտնվող Թորոս գյուղը հարուստ է ալպիական փարթամ բուսականությամբ, զովասուն կլիմայով եւ սառնորակ աղբյուրներով։ Այն շրջապատված է լեռներով, հարավ-արեւելքում Սակունի սարալանջն է, իսկ արեւմուտքում՝ Ռուզեի լեռները Բազումի լեռնաշղթայով։ Հյուսիսից հարավ հոսում է Իլլի գետը։

Թորոս գյուղում են ծնվել Հայրենական մեծ պատերազմի հերոս Այդին Հարությունյանը եւ Արմո Ավետիսյանը։ Գյուղի եզրին՝ բարձրադիր բլրի վրա, գտնվում է, 1975 թվականին կարմրավուն սրբատաշ տուֆաքարով կառուցված, հուշակոթողը՝ ի հիշատակ 1941-1945 թվականներին զոհված գյուղացիների։ Այստեղ, հետազոտական պեղումների ժամանակ, հայտնաբերվել են խեցեղեն առարկաներ, որոնք վկայում են, որ գյուղը գոյություն է ունեցել ք.ա. III-II հազարամյակներում։ Այժմ բնակավայրն ունի հիսուն ծուխ ՝ 260 բնակչով։ Թորոսն ունեցել է ԺԹ դարի եկեղեցի, որի հիմքերի վրա կառուցվելու է նորը՝ բարերարությամբ նախկին Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի, ի հիշատակ նրա ծնողների։

Հավելենք նաեւ, որ 2008 թվականի հունիսի 15-ին, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Միքայել Սրբազանի, օրհնվեց եկեղեցու անկյունաքարը եւ տեղադրվեց հիմնապատի մեջ։

Աղոթատան հետնամասում է գտնվում հին գերզմանատունը, ուր ցայսօր տեղաբնակները հուղարկավորում են իրենց ննջեցյալներին։

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ

Գյուղի կենտրոնում՝ մշակույթի տան բակում, պատվարժան հյուրերին ավանդական աղ ու հացով դիմավորեցին Աշոցք համայնքի հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը, Սարապատ համայնքի վարչական ղեկավար Արմենակ Սարգսյանը, միջնակարգ դպրոցի տնօրեն Գարեգին Հակոբյանը եւ ուղեկցեցին հանդիսությունների սրահ, ուր ի մի էին եկել մեծաթիվ թորոսցիներ՝ ներկա գտնվելու մատուցվելիք եպիսկոպոսկան Սուրբ եւ անմահ Պատարագին։

Հենց այստեղ էլ, ձեռամբ Միքայել Սրբազանի, մատուցվեց Սուրբ Պատարգ։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, «Վեմը դարձավ մեծ լեռ եւ լցրեց ողջ երկիրը» բնաբանով, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Սրբազան Հայրը։ Իր խոսքում թեմակալ Առաջնորդն ի մասնավորի շեշտեց, որ մշտապես պիտի բարձրացնենք Տիրոջը եւ «բոլորով սրտիվ» երկրպագենք Նրան այն սուրբ լեռան վրա, որ Եկեղեցին է, որովհետեւ մեր Տեր Աստված Սուրբ է։

«Հիրավի եկեղեցին Նոյան տապանն է, ուր Աստված հրավիրում է մեզ՝ մեր մեղքերից ձերբազատվելու…։ Որպես աստվածային սիրո նշան՝ ձեր գյուղի եկեղեցին կառուցելն է, եկեղեցու համար աղոթելն ու կառուցմանը մասնակցելը…։ Դա ոչ թե Տիրոջը, այլ մեզ է հարկավոր՝ ինքներս մեզ լուսավորելու, Տիրոջից շնորհներ ստանալու, վերափոխվելու, ավելի լավը, ավելի մարդկային, ավելի հնազանդ դառնալու համար…։ Թող Տերն օրհնի մեզ, բոլորիդ օջախները, Թորոս գյուղը, բնակիչներին, ողջ Հայաստան աշխարհը եւ համայն հայ ժողովրիդին»,- ասաց Միքայել Սրբազանը՝ եզրափակելով իր հայրական պատգամը։

Ի լրումն օրվա խորհրդի կատարվեց խոստովանություն եւ բաշխվեց Սուրբ Հաղորդություն։

Այնուհետեւ հանդիսությունների սրահում ելույթ ունեցավ «Հայկական զարդանախշեր» պարի համույթը (պարուսույց՝ Բագրատ Հովհաննիսյան)։

Վերջում Արմենակ Սարգսյանի կողմից տրվեց հյուրասիրություն։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները