Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ «ՀԵՔԻԱԹ»-ՈՒՄ

իրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «Հեքիաթ» երեխաների ցերեկային խնամքի կենտրոնում հուլիսի 28-ին կայացավ դպրոցահասակ երեխաների ավարտական հանդեսը։

Այս անգամ սաներն ուղեւորվեցին գանձի հետեւից։ Մեր նավաստիները եղան հայրենիքի ու կարոտի, մայրության ու ծաղիկների, գիտունների ու իմաստունների կղզիներում։ Հայրենիքի կղզու փոքրիկ տիրակալը նավաստիներին հայրենասիրության դասեր տվեց։ Հաջորդ կղզում, ծաղիկներով կերպավորված, հեզ աղջիկները նավաստիներին փոխանցեցին «մայր» եւ «քնքշություն» բառերի իրական իմաստը։ Փոքրիկ նավաստիները պատվով հաղթահարեցին գիտունների ու իմաստունների կղզու փորձությունները՝ պատասխանելով իրենց առաջադրված բոլոր հարցերին եւ ստացան դեպի գանձը տանող քարտեզն ու բանալին։

Ինչպես ամեն հեքիաթում, այստեղ եւս բարին հաղթեց չարին։ Վերջում, երբ գտան ու բացեցին գանձատուփը, փոքրիկների համար եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ իրական գանձը գիտելիքն է, որին հասնելու համար իսկապես պետք է ջանալ։ Հասկացան, որ «գիտելիք» կոչվող գանձի չափ թանկ չի կարող լինել եւ ոչ մի ակնեղեն։

Սոցիալ-կրթական կենտրոնը սաներին նվիրեց, «Focus on Children Now» եւ «International Orthodox Christian Charities» ամերիկյան բարեգործական կազմակերպությունների կողմից տրամադրված, դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ եւ գլխարկներ։ Սաներն ստացան նաեւ ավարտական վկայականներ։

Միջոցառման ավարտին սոցիալական ուղղության պատասխանատուն շնորհավորեց փոքրիկներին եւ շնորհակալություն հայտնեց ԵՀ միջեկեղեցական հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամին, FCN, IOCC եւ UMCOR ամերիկյան կազմակերպություններին՝ «Հեքիաթ»-ին ցուցաբերած աջակցության համար։

Սոցիալ-կրթական կենտրոնը, ջերմությամբ ու մայրական քնքշությամբ, գիտելիքների առատ պաշարով, դեպի նոր կրթական աշխարհ ճանապարհեց եւս մի խումբ մանուկների։

ԱՆԱՀԻՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները