Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

Լրահոսից

1 հուլիսի - Գյուտ նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի։ Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը։

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Եզնիկ քհն. Գալստյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։

2 հուլիսի - Զկնի Հոգեգալստյան։ Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

Նույն օրը թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եղավ Ամասիա համայնքում գտնվող Ս. Գեւորգ աղոթատանը, ուր օրվա պատարագիչն էր Տ. Զարեհ քհն. Աշուրյանը։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց Առաջնորդ Սրբազանը։

9 հուլիսի - Գյուտ տփո Ս. Աստվածածնի։ Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն ու քրոզխոսն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը։

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս Աջապահյանը եղավ Սարապատ համայնքի Թորոս գյուղում, ուր եւ, հանդիսությունների սրահում, մատուցեց Սուրբ եւ անմահ Պատարագ։

16 հուլիսի - Բարեկենդան Վարդավառի պահոց։ Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ Պատարգ։ Հընթացս Սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց Առաջնորդ Սրբազանը։

23 հուլիսի - Վարդավառ։ Տոնի ուրախ առիթով Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարգ։ Օրվա պատարագիչմ էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

Նույն օրը թեմակալ Առաջնորդը պայծառակերպության Սուրբ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ, «Եվ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք իսկ, որ Նրա հետ էինք սուրբ լեռան վրա» բնաբանով, օրվա խորհուրդը մեկնող, ոգեշունչ քարոզ խոսեց Սուրբ Ամենափրկիչ խոնարհված եկեղեցում։

24 հուլիսի - Հիշատակ մեռելոց։ Առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսնադրյանի, մատուցվեց մեռելոցի Սուրբ Պատարգ։

29 հուլիսի - Տոն Ս. Թադեոս Առաքյալի եւ Սանդուխստ Կույսի։ Տոնի առիթով Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հովհաննես քհն. Ալեսանդրյանը։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող, քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

Նույն օրը թեմակալ Առաջնորդի ձեռամբ օծվեց Կրասարի նորակառույց եկեղեցին։

30 հուլիսի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ, քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

Նույն օրը Առաջնորդ Սրբազանը, հերթական հովվական այցով, եղավ Կրաշեն համայնքում, ուր եւ մատուցեց եպիսկոպոսական Սուրբ Պատարագ։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները