Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

FLY-Ի ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

FLY բարեգործական կազմակերպությունը՝ հանձին տնօրեն Կարոլին Սամուելյան-Կուզոյանի, կազմակերպության երիտասարդական բաժնի տնօրեն Ալինա Սամուելյանի եւ Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, հունիս ամսին կրկին հյուրընկալվեցին Շիրակի թեմում՝ շարունակելու FLY-ի մարդասիրական եւ աստվածահաճո գործը։

FLY-ի անձնակազմը (Կարոլին Սամուելյան-Կուզոյան, Ալինա Սամուելյան, Արմաշ Սրբազան, Ասպետ Պապիսյան, FLY-Հայաստան-Արմինե Մարգարյան, Լենա Մարգարյան, Հռիփսիմե Պալյան), աշխատանքային նախնական պլանավորումից հետո, սկսեց իրականացնել տնայցեր։ Այցելեցին, արդեն նախապես ընտրված եւ ուսումնասիրված, տասնչորս ընտանիքների Գյումրի քաղաքում եւ երեք ընտանիքի Էջմիածնում։

Տնայցերի ընթացքում FLY-ի անձնակազմը հետաքրքվեց ընտանիքների կարիքներով, նրանց ծանր ու հուսալքված ապրելակերպով։

Կազմվեց, յուրաքանչյուր ընտանիքի կարիքներին համապատասխան, գնումների ցանկ։ Գյումրի քաղաքի տարբեր խանութներից անձնակազմը սիրով ընտրեց նվերներ, որոնք ներառում էին հագուստներ, կոշիկներ, հողաթափեր՝ երեքական տեսականիով, ներքնաշորեր՝ չորսական տեսականիով, դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ, նկարչական պարագաներ, խաղալիքների շքեղ տեսականի, տակդիրներ, դեղորայք, երկու ամսվա համար նախատեսված սնունդ, տնտեսական պարագաներ, հեծանիվներ, մանկական սայլակներ, սառնարաններ, կուտակած պարտքերի փոխհատուցում, հրատապ անակնկալ ընթրիք (տաք կերակուր), վարձով բնակվող ընտանիքների մի քանի ամսվա վարձավճարների փոխհատուցում, վարձով բնակարանի նվիրում։

Այս ամենից բացի, նախկին եւ նոր ընդգրկված ընտանիքների հիսունմեկ երեխաների համար FLY-ը կազմակերպեց ուխտագնացություն դեպի Վանաձորի եկեղեցիներ՝ նրանց համար ապահովելով տրանսպորտ, սնունդ եւ ըմպելիքներ։ Սա շատ կարեւոր քայլ էր՝ այս ընտանիքների երեխաներին միմյանց հետ ծանոթացնելու, ինտեգրելու եւ ջերմ ու մեղմիկ ընկերական հարաբերություններ ձեւավորելու համար։

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները