Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ՀԵՌԱՎՈՐ ՎԵՐԱԴԱՐՁ

ստված չի հեռանա մարդուց, եթե մարդը երբեւէ Աստված բառն իրենից հեռացնող համառություն եւ անհավատություն չցուցաբերի։ Աստծո համար գործածված «հեռանալ» բառը չի նշանակում լքել, այլ, «հեռանալ» մարդուց, նշանակում է նրան թողնել անպաշտպան։ Իսկ եթե Աստված, մեր հարատեւ համառության եւ անհնազանդության պատճառով, մեզ անպաշտպան թողնի ո՞վ պիտի կարողանա մեզ պաշտպանել։

«Եթե Տերը չկառուցի տունը, զուր են աշխատում նրա շինարարները։ Եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր են հսկում պահապանները» (ՍՂ. 127.1)։ Այն տունը կամ քաղաքը, որի պաշտպանն Աստված չէ, այնտեղ անապահովություն է տիրում։ Ո՞վ կկարողանա ապահովության զգացում ներշնչել, եթե Աստված երբեւէ լքի մեզ։ Ո՞վ կկարողանա ազատել Բարձրյալ Աստծո ձեռքից, եթե Նա Իր ձեռքը մեզ վրա բարձրացնել կամենա (ԴԱՆ. Դ 35)։ Մեզնից ո՞ւմ սիրտը պիտի չնվաղի, եւ ո՞ւմ ձեռքը պիտի չթուլանա, եթե Աստված իր սուրը պատյանից հանի (ԵԶ. ԻԱ 3-7)։

Ո՞վ կարողացավ պաշտպանել Ադամին ու Եվային Աստծո առջեւ։ Ո՞վ փորձեց տեր կանգնել Կայենին, երբ Աստված նրան լքեց (ԾՆՆԴ. Դ 12)։ Ո՞վ կարողացավ ազատագրել Սոդոմի եւ Գոմորի բնակիչներին երկնաէջ ծծմբից եւ կրակից (ԾՆՆԴ. ԺԹ 24)։ Ո՞վ մտածեց փրկել փարավոնին ու նրա ժողովրդին, երբ Աստծո բարկությունը բորբոքվեց նրանց դեմ (ԵԼՔ Է 12)։ Ո՞վ հանդգնեց օգնել Նադաբին եւ Աբիուդին, երբ Աստված նրանց կրակով սպառեց (ՂԵՎՏ. Ժ 1-2)։ Ո՞վ խորհեց ազատել Սամսոնին փղշտացիների ձեռքից, երբ Աստված հեռացավ նրանից (ԴԱՏ. ԺԶ 20-21)։ Ո՞վ կարողացավ պաշտպանել Սավուղին, երբ Աստծո Հոգին հեռացավ նրանից (Ա ԹԱԳ. 16.14)։

Ահավոր է ընդդիմանալն Աստծուն, Ով ամեն տեսակի ընդդիմություն կարող է ճնշել. «Իրոք, որ սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռքն ընկնելը» (ԵԲՐ. Ժ 31)։ Աստված համբերատարություն, ներողամտություն եւ քաղցրություն է ցուցաբերում մեր հանդեպ, որպեսզի ապաշխարությամբ Իրեն դառնանք (ՀՌ. Բ 4)։ Դառնանք Աստծուն, եւ Աստված էլ դեպի մեզ պիտի դառնա (ԶԱՔ. Ա 3)։ Մոտենանք Աստծուն, եւ Աստված էլ մեզ պիտի մոտենա (ՀԿ. Դ 8)։ Աստված ոչ միայն սպասում է, որ իրեն դառնանք, այլեւ անձամբ աշխատում է մեզ իրեն վերադարձնել (Բ ԹԱԳ. ԺԴ 1)։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները