Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՐԱԳՅՈՒՂՈՒՄ

ուլիսի 22-ին Աշոցքի տարածաշրջանի Սարագյուղ համայնքում, հանդիսապետությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, կատարվեց եկեղեցու հիմնօրհնեքի հանդիսավոր արարողություն, որն սկսվեց միասնական Տերունական աղոթքով։ Այնուհետեւ, համապատասխան Սուրբգրային ընթերցվածներով, աղոթքներով եւ սաղմոսասացությամբ, տարածաշրջանի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը, նախ ջրով, ապա գինով, լվաց նոր կառուցվելիք եկեղեցու, արդեն փորված հիմքերի մեջ տեղադրելու համար նախատեսված, տասնվեց վեմ քարերը։

Որից հետո Սրբազան Հայրը սրբալույս Մյուռոնով օծեց դրանք, իսկ համայնքի բնակիչները տեղադրեցին կառուցվելիք եկեղեցու հիմքերում։

Օծված տասնվեց վեմ քարերից տասներկուսը խորհրդանշում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Առաքյալներին, երկուսը՝ Մարկոս եւ Ղուկաս Ավետարանիչներին, իսկ հաջորդ երկուսը՝ Պողոս Առաքյալին եւ մեր հավատո հորը՝ Ս. Գրիգոր Լուսավորչին։

Այնուհետեւ Առաջնորդ Սրբազանը, իր հայրական օրհնանքն ու բարեմաղթանքներն ուղղելով ներկա հավատացյալ ժողովրդին, վերջիններիս հորդորեց նույնպես մասնակից լինել եկեղեցու կառուցմանը, ինչպես նաեւ կարեւորեց եկեղեցու դերը համայնքի հոգեւոր կյանքում։

Ասելիքը շարունակելով շնորհավորանքի խոսքերով՝ Միքայել Սրբազանը հորդորեց գյուղաբնակներին, որ երբ ավարտվի եկեղեցու կառուցումը եւ Աստծո հովանավորությամբ օծվի, քահանայից պահանջեն` պարբերաբար այցելել իրենց նորակառույց աղոթատուն, Սուրբ Պատարագ մատուցել, երեխաներին մկրտել, զույգերին ամուսնացնել։ Գործող եկեղեցի ունենալու պարագային ոչ մի փոքրիկ անկնունք չի մնա, աղոթատունը միշտ մարդաշատ կլինի, երիտասարդ զույգերը պսակի խորհրդով կամրագրեն իրենց կապը, իսկ հանգուցյալին երկրավոր վերջին հանգրվան կուղեկցեն հոգեհանգստյան կարգով։

«Այդ կերպ եկեղեցին կդառնա լիարժեք գործող աղոթատուն, այլ ոչ թե պարզապես հուշարձան, որովհետեւ այն եկեղեցին, որի կամարների ներքո չեն կատարվում վերոնշյալ արարողակարգերը, վերածվում է հուշարձանի, իսկ մենք եկեղեցի ենք կառուցում` ոչ թե հուշարձան»,- նշեց Սրբազան Հայրը։

Հիմնարկեքի արարողակարգն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։

Ներկա էին համայնքի ղեկավար Արթուր Ալոյանը, նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը եւ համայնքի բնակչությունը։

ՍԱՄՎԵԼ ՍՐԿ. ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները