Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ԲՆԱԿԱՐԱՆ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԸՆՏԱՆԻՔԻ

ուլիսի 13-ին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն առանձնատներ հանձնեց «Բարեկամության այգու» տնակային թաղամասի, փտած տնակներում տարիներ շարունակ ապրած, երկու անօթեւան ընտանիքների։ Ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի՝ արդեն 21-րդ սոցիալական բնակարանն է տրամադվում շահառուներին։

Հանձնվող առանձնատներից մեկը ՀՀԿ-ի նվիրատվությունն է։ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նախաձեռնել էր իրականացնել «Մեկ կուսակցություն-մեկ բնակարան» ծրագիրը։ Այդ նպատակով դիմել էին բոլոր կուսակցություններին, որոնք առաջադրվել էին Ազգային ժողովի ընտրություններում։ Արձագանքել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ն գումար տրամադրեց հիմնադրամի նախընտրական միջոցներից, որով ձեռք բերվեց մեկ առանձնատուն։ Դեռ սպասում են ՀՅԴ-ի նվիրատվությանը, որպեսզի առաջիկայում «Բարեկամության այգու» տնակային ընտանիքիներից մեկը եւս տուն ունենա։

Գնված առանձնատներից մեկի արժեքը մոտ 5,5 միլիոն դրամ է։ Բնակարաններն ընտրվել են՝ անօթեւան ընտանիքների հետ համաձայնեցնելով։ Պաշտոնապես հանձնվող երկրորդ առանձնատունը եւս ձեռք էր բերվել հիմնադրամի միջոցներով։ Այս անգամ, սակայն, մասնակցել են տարբեր նվիրատուներ։ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները նույնպես ամեն ամիս մասնակցություն են ունենում։ Նրանց աշխատավարձից որոշակի գումար է պահվում։ Երկրորդ առանձնատան արժեքը չորս միլիոն դրամ է։

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի խոսքով, երբ ինքը, ԱԺ ընտրությունների ընթացքում, Շիրակի մարզում գլխավորում էր ՀՀԿ-ի նախընտրական շտաբը, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իր մոտ է հրավիրել, ԱԺ ընտրություններին մասնակցող, բոլոր քաղաքական ուժերին՝ առաջարկելով մասնակցություն ունենալ անօթեւանների համար բնակարանների ձեռք բերման գործում։ Ըստ Սամվել Նիկոյանի՝ տեսնելով, որ Սրբազանի պես հարգարժան անձն է իրենց դիմողը, հարցն անմիջապես քննարկման են դրել ՀՀԿ կենտրոնական գրասենյակում եւ որոշել, նախընտրական քարոզարշավի միջոցներից, գումար խնայել ու փոխանցել հիմնադրամին։

Երկու ընտանիքները ցնծության մեջ էին։ Երկուսն էլ անչափահաս երեխաներ ունեն տանը։ Մինասյանների ընտանիքը, որի համար ձեռք բերվեց Կ. Դեմիրճյան փողոցի 60 տունը, բաղկացած է վեց անդամներից։ Իսկ Հնոցավան 1-ին շարք, տուն 22/1 հասցեի նոր տերերը՝ Սարգսյանների ընտանիքը, երեք անձից է բաղկացած։ Ընտանիքի փոքրիկ աղջիկը, «ի՞նչ ես դառնալու հարցին» ի պատասխան, հպարտորեն ասաց՝ «զինվորական»՝ անակնկալի բերելով իրենց տանը հյուընկալված թեմակալ Առաջնորդ Միքայել Սրբազանին, ՀՀԿ-ականներին եւ քաղաքապետարանի աշխատակիցներին։

Միքայել Սրբազանը, տունն ստացող երկրորդ ընտանիքին հորդորեց մկրտել փոքրիկին, քանզի Աստծո յուրաքանչյուր որդեգիր առավել պաշտպանված է վերահաս վտանգներից։ Սրբազան Հայրը, դիմելով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանին, կատակեց, թե այսուհետ անկնունքներին չընդգրկեք ծրագրում։

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները