Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԲԱԹՈՒՄՈՒՄ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի եւ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ, Աջարիայի, Գուրիայի եւ Իմերեթիի հայության, Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Արարատ քհն. Գումբալյանի եւ «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի հրավերով՝ 2017 թվականի հուլիսի 12-19-ը, Բաթումում իրենց ամառային հանգիստը վայելեցին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի քսաներկու սան եւ կամավոր՝ կենտրոնի ղեկավար Կարինե Գյադուկյանի ու հոգեբան Գոհար Հովեյանի ուղեկցությամբ։

Վրաստան կատարած այցելության նպատակներից մեկը հայաստանցի երեխաների եւ Բաթումի երիտասարդների միջեւ շփման ակտիվացումն էր։

Սոցիալ-կրթական կենտրոնի սաները, սեւծովյան ակտիվ հանգստի հետ միասին, սիրով ընդգրկվեցին տեղի հայ համայնքի հոգեւոր կյանքի ոլորտում։ Ուրախ եւ հետաքրքիր էր երեխաների առօրյան նաեւ Վիրահայոց թեմի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթա-մշակութային եւ երիտասարդական կենտրոնում՝ հանդիպումներ, քննարկումներ, խաղեր եւ տարբեր համերգային ծրագրեր։ Թերեւս ամենակարեւորն ու անմոռացը Սուրբ Փրկիչ եկեղեցում, հոգեւոր հոր ձեռամբ, երկու երեխայի մկրտությունն էր։

Երեխաները Բաթումում հյուրընկալվեցին նաեւ ՀՀ հյուպատոսությունում, ուր նրանց ընդունեց Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը։ Այստեղ կազմակերպվեց նաեւ հյուրասիրություն։

Սոցիալ-կրթական կենտրոնի երեխաներն իրենց այցելության ավարտին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու եւ «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի կողմից, ստացան մանկական Աստվածաշունչ եւ տարբեր հուշանվերներ։

Սոցիալ-կրթական կենտրոնն իր երախտագիտությունն է հայտնում Վիրահայոց եւ Շիրակի թեմերի Առաջնորդներին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգեւոր հովվին, «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթա-մշակութային եւ երիտասարդական կենտրոնի անձնակազմին ու եկեղեցու հավատացյալներին՝ հայաստանցի երեխաներին ութ օր հյուրընկալելու եւ ուրախ ու անհոգ հանգստյան օրեր պարգեւելու համար։

ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները