Մնացե՛ք մարդ՝ ձեր մեջ պահելով ներկայությունը Նրա, Ով ստեղծել է մեզ։ Մի՛ դավաճանեք ձեր մարդկային բնությանը, որն Ատուծո կնիքն է կրում...

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՓԻ ԳՅՈՒՏԻ

այաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին Աստվածամոր հիշատակի համար սահմանել է յոթը տոն։ Դրանք են Ս. Կույս Մարիամի հղացման տոնը, ծնունդը, ընծայումը, ավետումը, վերափոխումը, տփի եւ գոտու գյուտերը։

Աստվածածինը, որպես Աստվածորդու առջեւ մեծագույն բարեխոս, իր ուրույն տեղն ունի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում։

Աստվածածնի տոներն ընդհանրապես Հայոց Եկեղեցին տոնախմբում է միայն Սիմեոն Երեւանցի Կաթողիկոսի՝ 1774 թվականի տոնացուցական կարգադրությունից հետո։ Այդ շարքում, իր ուրույն նկարագրությամբ, առանձնանում է Սուրբ Կույսի տփի գյուտի հիշատակը, որ ոգեկոչում ենք Հոգեգալստից հետո, հինգերորդ կիրակի օրը։ Աստվածածնի գործածած իրերին նվիրված տոները հետսամուտ են. այսինքն՝ հետո են մուտք գործել տոնացույց, եւ Հայոց Եկեղեցին դրանք վերցրել է հույներից։ Սուրբ Կույսի տփի գյուտը տեղի է ունեցել հետեւյալ պարագաներում։

Երկու իշխան ուխտի են գնում Երուսաղեմ։ Երբ հասնում են Գալիլիա, տեսնում են, որ մի հրեա կնոջ տան առջեւ, բազմատեսակ հիվանդներից բաղկացած, բազմություն է հավաքվել։ Ներս են մտնում եւ տեսնում մի տուփ։ Ուխտավորները հրեա կնոջից իմանում են, որ տուփը ժամանակին պատկանել է Սուրբ Կույսին, եւ այժմ դրա շնորհիվ հրաշքներ են տեղի ունենում։ Նրանք գնում են Երուսաղեմ, պատրաստել են տալիս նմանատիպ մեկ այլ տուփ եւ հետդարձին, կրկին մտնելով հրեա կնոջ տուն, փոխում են այն հնով։ Տուփն իրենց հետ տանելով Պոլիս՝ այդ մասին պատմում են Պատրիարքին։ Վերջինս մեծ հանդիսությամբ տուփը զետեղում է եկեղեցում եւ հուլիսի 2-ի մոտակա կիրակին նշանակում տոն՝ «Գիւտ տփոյ Սրբուհւոյ Աստուածածնի» անվամբ։

Սուրբ Աստվածածնի տփի գյուտի հիշատակն այս տարի Հայոց Եկեղեցին տոնախմբեց հուլիսի 9-ին։ Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարգ։ Օրվա պատարագիչն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ Հայր մեր-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները