Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  
   
 
       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ.

Շատ շուտով պատմություն կդառնա եւս մեկ տարի՝
հույսերի, ակնկալիքների, երազանքների,
եւ մենք նոր սպասումներով
կդիմավորենք փրկչական
2020 թվականը: Ամեն նոր տարվա
հետ նորանում են
նաեւ մեր իղձերը, գալիքի հետ կապված
մեր երազանքները նորովի են
իմաստավորվում:
Բարի սպասումներով ենք դիմավորում
Ամանորը: Կհնչեն տարեմուտի ղողանջները,
եւ ապա ամենքիս հոգիները կզորանան
մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսով,
հրեշտակների՝ «յերկիր խաղաղութիւն,
ի մարդիկ հաճութիւն» օրհներգությամբ:
Երկնաձայն այս մաղթանքով սկիզբ կառնի
եւ կառաջնորդվի նոր տարին մեր
եւ քրիստոնյա բոլոր ժողովուրդների կյանքում
Սիրելինե՛ր, ամեն նոր տարի մի նոր սկիզբ է:
Իսկ սկիզբը հույս է` նորն արարելու,
մեր մտքերն ու ձգտումները մարմնավորելու,
մեր կյանքի ընթացքը բարեփոխելու: :
>>>





ՍԷՐ ՈՉ ԵՐԲԷՔ ԱՆԿԱՆԻ

Ժամանակի եւ տարածության բաժանարար գիծը հերքում կամ հաստատում է, արարչագործությամբ մարդուն վերապահված, շնորհները, հնարավորություններն ու գեղեցկին, վեհին, կատարյալին ձգտելու կարողությունները: >>>


ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԳԻՐԸ

Գերաշնորհ Սրբազան Հայր, մեր շատ սիրելի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան.
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ ու նաեւ մեզ՝ շիրակցիներիս, Շիրակի թեմի առաջնորդության քսանամյա հոբելյանի կապակցությամբ: >>>



ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ

Գերաշնորհ Սրբազան Հայր.

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Շիրակի թեմի առաջնորդության քսանամյա հոբելյանի կապակցությամբ: >>>



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի առաջնորդության 20-ամյակի կապակցությամբ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, դեկտեմբերի 6-ին այցելեցին Առաջնորդ Սրբազանին՝ շնորհավորելու հոբելյանի առիթով:>>>




ՔՍԱՆ ՆՎԻՐՅԱԼ ՏԱՐԻՆԵՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, իր կյանքի քսան տարիներն անձնվիրաբար եւ բեղուն ծառայությամբ նվիրելով Շիրակի թեմի հոգեւոր նորոգությանը, բարգավաճմանն ու վերելքին, անջնջելի հետք է թողել մի ամբողջ մարզի պատմության մեջ: >>>



«ՄԵՔ ՍԻՐԵՍՑՈՒՔ ԶՆԱ, ՎԱՍՆ ԶԻ ՆԱ ՆԱԽ
ՍԻՐԵԱՑ ԶՄԵԶ»

«Յուրաքանչյուր շրջափուլ մարդկանց կյանքին նոր որակ է հաղորդում, գտնում է Առաջնորդ Սրբազանը: - Հետադարձ հայացք գցելով կյանքիս վերջին քսան տարիներին՝ կարող եմ վստահաբար ասել՝ մենք ապրում ենք մի լուսավոր ժամանակաշրջանում. երբեմն լուսավորն աչք է կուրացնում, բայց եւ այնպես դրանց կողքին ստեղծվում ու ավելանում են մնայուն արժեքներ, ինչպիսիք մշակութային կենտրոններն են»: >>>




«ԵՐԱՆԻ ԱՅՆՈՑԻԿ Է, ՈՐ ԼՍԵՆ ԶԲԱՆՆ
ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ՊԱՀԻՑԵՆ»

Արտաքուստ հանդիմանական միտք եւ կեցվացք ունեցող հոգեւորականի մեջ թաքնված է իր համայնքի համար մեծագույն սեր ու նվիրում ունեցող անձ: Գեթ մեկ կամ երկու անգամ Սրբազան Հոր հետ հանդիպելով՝ ցանկացած ոք կարող է փաստել, որ նա թվացյալ խիստ կերպարից վերածվում է յուրաքանչյուրի նկատմամբ հայրական սեր ու խնամք ունեցող հոգեւորականի: >>>



ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԳՅՈՒՄՐԻ, ԻՄ ՍԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԵՐԳԻՆ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում, դեկտեմբերի 6-ի երեկոյան, նախագահական նստավայրում տեղի ունեցավ, Գյումրուն նվիրված, «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ...>>>



«ՀՈՒՅՍՈՎ ՈՒՐԱԽԱՑԵՔ, ԲԱՐԻՆ ԽՈՐՀԵՑԵՔ, ՀԱՄԵՐԱՇԽ ԵՂԵՔ, ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԵՑԵՔ»

1999 թվականի դեկտեմբերի 1-ից Շիրակի թեմին վիճակված էր իր առաջնորդական աթոռին տեսնել Միքայել ծայրագույն Վարդապետ Աջապահյանին՝ որպես առաջնորդական տեղապահ: 2001 թվականի սեպտեմբերի 30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, ձեռնադրվելով եպիսկոպոս՝ նշանակվեց Շիրակի թեմի Առաջնորդ: Մարդ, ում մանկության եւ պատանեկության տարիներն անցել էին Գյումրվա թե՛ վերելքի, թե՛ ցավի միջով: >>>



ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին այցելեց Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին: >>>



ՎԱՐՊԵՏԱՑ ՓՈՂՈՑԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԴՊՐՈՑՆ
ՈՒ ԱՋԱԿԻՑ ՁԵՌՔԵՐԸ

Երբ Շիրակի թեմում Միքայել Սրբազանն անցավ ծառայության, մի քանի տարին բավական եղավ՝ խորությամբ հասկանալու մարզում առկա խնդիրները. անօթեւանությունն ու հետերկրաշարժյան հետքերը խորը վերք էին թողել, իսկ հետեւանքները տեսանելի էին ամեն քայլափոխի: >>>



ԵՐԵՔ ՆՈՐ ՏԱՐԻ

Հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ եւ Ամանոր: Հնում հայերը նոր տարին ազդարարել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը: Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին չաստվածներին զոհեր մատուցելով: >>>



ԱՋԱՊԱՀՅԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՄԵՐՕՐՅԱ ԿՏԱԿԸ

Մարդկային միտքը հաստատուն է, երբ աստվածային կենդանի լույս ունի իր մեջ: Մարդուն բարի ու իմաստուն են դարձնում քրիստոնեական բարոյականությունն ու առաքինությունները, որոնց կրողն է Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: >>>



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

Սիրելի՛ Սրբազան Հայր

Արդեն քսան տարի Դուք, Աստծո կամքով, ստանձնել եք Շիրակի թեմի առաջնորդության հույժ պատասխանատու եւ խիստ կարեւոր առաքելությունը: Մեր ժողովրդի հազարամյակների պատմության մեջ բացառիկ են եղել Եկեղեցու դերն ու նշանակությունը ոչ միայն հոգեւոր, գիտամշակութային, այլեւ բարոյահոգեբանական առումներով: >>>


«ԵՍ ԵՄ ՀՈՎԻՒՆ ՔԱՋ, ՈՐ ԶԱՆՁՆ ԻՒՐ ԴՆԷ Ի ՎԵՐԱՅ ՈՉԽԱՐԱՑ»

Հոբելյանը լավ առիթ է՝ արժեւորելու մարդու անցած ուղին, գնահատելու կյանքում նրա գործն ու տեղը: Հատկապես երբ խոսքը Միքայել Սրբազանի մասին է: Ընդամենը քսան տարի է անցել այն օրից, երբ Սրբազան Հայրը, Աստծո կամքով, ստանձնեց, 1700-ամյա կենսագրություն ունեցող, Հայաստանյայց Եկեղեցու Շիրակի թեմի հույժ պատասխանատու, խիստ կարեւոր առաքելությունը:  >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk