Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԳԻՐԸ

երաշնորհ Սրբազան Հայր, մեր շատ սիրելի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան.

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ ու նաեւ մեզ՝ շիրակցիներիս, Շիրակի թեմի առաջնորդության քսանամյա հոբելյանի կապակցությամբ:

Երկու տասնամյակ շարունակ Դուք նվիրումով ու վեհանձնությամբ, անխոնջ աշխատանքով ու խորիմաստությամբ լծված եք եղել մեր թեմի հոգսերի ու խնդիրների թեթեւացման գործին:

Ձեր անունը մեզ բոլորիս այնքան հարազատ է դարձել: Մենք ամենուր, ամեն տեղ, բոլոր դժվար ու ծանր պահերին զգացել ենք Ձեր աջակցությունն ու հոգատարությունը: Ձեր սթափեցնող ու ոգեւորող քարոզները, արժեքավոր խորհուրդները մեզ հետ են այսքան տարիներ:

Բոլորս ենք տեսել անցած տարիների Ձեր բազմաթիվ ձեռքբերումներն ու ազգօգուտ ձեռնարկները, իրականացրած եկեղեցաշինությունը: Ամենահեռավոր բնակավայրերում ունկնդիրն ենք եղել Ձեր հայրական օրհնության խոսքի ու Պատարագի: Անուրանալի է նաեւ Ձեր ներդրումը Եկեղեցի-պետություն հարաբերությունների ամրապնդման գործում:

Սրբազան Հայր, մաղթում ենք Ձեզ անսպառ եռանդ, առողջություն, արեւշատություն, որ հետագա տասնամյակներում եւս մեզ հետ լինեք աստվածահաճո ու բարեգութ գործերով:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները