Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

«ԵՐԱՆԻ ԱՅՆՈՑԻԿ Է, ՈՐ ԼՍԵՆ ԶԲԱՆՆ
ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ՊԱՀԻՑԵՆ»

րտաքուստ հանդիմանական միտք եւ կեցվացք ունեցող հոգեւորականի մեջ թաքնված է իր համայնքի համար մեծագույն սեր ու նվիրում ունեցող անձ: Գեթ մեկ կամ երկու անգամ Սրբազան Հոր հետ հանդիպելով՝ ցանկացած ոք կարող է փաստել, որ նա թվացյալ խիստ կերպարից վերածվում է յուրաքանչյուրի նկատմամբ հայրական սեր ու խնամք ունեցող հոգեւորականի: Միքայել Սրբազանը մեծագույն խոնարհությամբ կարողանում է համբերել չարի բոլոր փորձություններին ու դիմակայել մարտահրավերները:

Որպես եպիսկոպոս՝ օրինակ է Տիրոջ ընտրյալ հոտի ճշմարիտ հովվի, ով ճանաչում է Աստծուն եւ գիտի, թե ուր է տանում եկեղեցվո հավատավոր բազմությանը: Նա, իր վարքով, կենդանի է դարձնում Տիրոջ ներկայությունը հավատացյալների մեջ: Լինելով չափազանց նրբանկատ՝ Առաջնորդ Սրբազանը ուշադիր է թեմում կատարվող անգամ յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ: Իր կոչմանը հավատարիմ՝ նա միշտ աներկյուղ բարձրաձայնում է այն բոլոր խնդիրները, որոնք կոչված են մոլորեցնելու, խռովելու, բաժանելու իր համայնքը: Երբեմն ազդվում է, երբ տեսնում է հավատավոր զավակների, իր հորդորը չընկալելու պատճառով, սխալ ընթացքը:

Սակայն անկոտրում հավատքն ու պայքարող ոգին, միշտ աղոթքով եւ իմաստուն խրատներով, անդադրում ազդարարում է համայնքի «ախտերի եւ հիվանդությունների» մասին, ինչի արդյունքում մերկանում է չարը, եւ ճշմարտությունը, որպես փարոս, երեւելի դառնում բոլորին: Միշտ ավելի կատարյալը տեսնելով՝ երբեք կատարյալ չի համարում ձեռքբերումները: Ուստի չկա մի պահ, որ նա իր գործին լծված չլինի: Սակայն մեծապես ուրախանում է յուրաքանչյուր ձեռքբերումով, երբ տեսնում է ցանած սերմերի աճելն ու պտղաբերելը: Մեծագույն նվիրման արդյունք է այն, որ Սրբազան Հորը, իր աթոռակալման քսան տարիների ընթացքում, Շիրակի թեմում հաջողվեց գրանցել հոգեւոր վերելք եւ բարձրացնել հոգեւորականի հարգը: Ժողովրդի ու հոգեւորականի միջեւ ստեղծեց ավելի մտերմիկ ու առողջ կապ: Փոխվեց այն կարծրատիպը, թե հոգեւորականը, ժողովրդի մտածողությամբ, տերտեր է, ով միայն կնունք, պսակ եւ թաղում է անում:

Ժողովրդի ընկալումներում ավելի հասկանալի եւ իմանալի դարձավ, որ քահանան Աստծո սպասավորն է, ով կոչված է Տիրոջ ձայնն ու «աղաղակը» լինելու, որպես աղ՝ երբեմն կսկծացնելու իր ժողովրդի ախտահար ընթացքը, որպես լույս՝ իմանալի դարձնելու Աստծո կամքը, որպես սպասավոր՝ ծառայելու ժողովրդին, դարմանելու նրա վերքերը, հույս եւ ուժ տալու նրան:

Թեմակալ Առաջնորդի ջանքերով եկեղեցիները լցվեցին բազում հավատացյալներով, ովքեր հնարավորություն ունեցան ներկա գտնվել ոչ միայն Ս. Պատարագների, ընդհանրական աղոթքների, այլեւ հոգեւոր դասերի, ավետարանական սերտողությունների, խոկումների, որոնք հնարավորություն են տալիս յուրաքանչյուր հավատացյալի առավել լավ ճանաչել Աստծուն եւ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Ստեղծվեցին եկեղեցասեր երիտասարդաց միություններ, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում Եկեղեցու կյանքից ներս՝ տարբեր սոցիալական ու բարեսիական ծրագրեր իրականացնելով: Նրանք միաժամանակ ակտիվորեն համագործակցում են այլ երիտասարդական կառույցների հետ: Միքայել Սրբազանին ողջ Շիրակի թեմը մեծ գնահատանքով ու սիրով է ընդունում: Նրա կարծիքը բարձր է գնահատվում թե՛ պարզ հավատացյալների, թե՛ մտավորականների եւ թե՛ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Ըստ արժանվույն գնահատելով Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդի հոգեւոր ծառայությունը՝ 2019 թվականի փետրվարի 26-ին, Սրբոց Ղեւոնդյանց տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Միքայել եպիսկոպոս Աջապահյանին շնորհվեց արքության աստիճան:

Շիրակի թեմի առաջնորդարանի աշխատակիցներն իրենց ջերմագին մաղթանքներն են հղում սիրելի Սրբազանին՝ շնորհավորելով նրա աթոռակալման քսանամյակը, ցանկանալով քաջ առողջություն եւ արգասավոր գործունեության շարունակություն Շիրակի թեմի հոգեւոր անդաստանում:

ԱՐՄԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՍԱՀԱԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները