Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

«ՀՈՒՅՍՈՎ ՈՒՐԱԽԱՑԵՔ, ԲԱՐԻՆ ԽՈՐՀԵՑԵՔ, ՀԱՄԵՐԱՇԽ ԵՂԵՔ, ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԵՑԵՔ»

1999 թվականի դեկտեմբերի 1-ից Շիրակի թեմին վիճակված էր իր առաջնորդական աթոռին տեսնել Միքայել ծայրագույն Վարդապետ Աջապահյանին՝ որպես առաջնորդական տեղապահ: 2001 թվականի սեպտեմբերի 30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, ձեռնադրվելով եպիսկոպոս՝ նշանակվեց Շիրակի թեմի Առաջնորդ: Մարդ, ում մանկության եւ պատանեկության տարիներն անցել էին Գյումրվա թե՛ վերելքի, թե՛ ցավի միջով:

Նա, ով քաջածանոթ Էր հարազատ ժողովրդի ընկալումներին, սովորույթներին ու հոգսերին, այսուհետ իր ուսերին պետք է կրեր մի վեհ պատասխանատվություն՝ Շիրակի թեմում դառնալով Աստծո իմաստուն տնտեսը: Թեպետ աղետից տասնմեկ տարի էր անցել, ժողովրդի վերքերը դեռ բաց էին, մարդկանց մեծ մասը չուներ աշխատանք ու բնակարան: Պակաս չէին նաեւ թեմի հոգսերը: Նորանշանակ Առաջնորդը թեմն ընդունեց ընդամենը հինգ քահանայով, որոնցից մեկը շուտով հանգստյան կոչվեց, չորս գործող եկեղեցիներով, որոնցից միայն առաջնորդանիստ եկեղեցում էր մնայուն կերպով Ս. Պատարագ մատուցվում, գոյության յոթը տարիների ընթացքում ոչ մի շրջանավարտ չտված եւ ընդամենը չորս շիրակցի ուսանող ունեցող դպրանոցով: Չկային առաջնորդարան, գրասենյակ, քարտուղարություն, կապի միջոցներ, թեմը չուներ անգամ մեկ համակարգիչ:

Նորանշանակ Առաջնորդի առաջին գործերից մեկը եղավ ստեղծել գրասենյակային պայմաններ, առաջնորդարան: Հայթայթված միջոցներով անմիջապես կարգի բերվեց, Գրիգորիս Սրբազանի կողմից ձեռք բերված, նախկին գրադարանի շենքը, որն ապահովվեց կապի միջոցներով, համակարգչային գույքով, կահավորվեցին Առաջնորդի ընդունարանն ու աշխատասենյակը, քարտուղարությունը, ստեղծվեցին ֆինանսական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային բաժիններ: Աղբանոցի վերածված նախկին բաղնիքի շենքը հիմնովին նորոգվեց եւ կահավորվեց՝ դառնալով Գյումրիում գործող սոցիալ-կրթական կենտրոն, որն իր տեսակի մեջ միակն էր Հայաստանում: Այն իր մասնաճյուղն ունի նաեւ Ամասիայում: Վերակառուցված Հայորդյաց տունը մեծագույն նվեր էր քաղաքի մանուկներին: Եղնաջուր գյուղում հիմնվեց «Վերադարձ դեպի բնություն» մանկական ճամբարը, ուր ամեն տարի հանգստանում են ավելի քան 150 մանուկներ: Ստեղծվեց «Շիրակի թեմ» պաշտոնական կայքէջը: Առաջնորդարանի շենքում բացվեց «Ճռճռան գրատուն»-ը:

Առաջին իսկ ամսից տպագրվել է «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթը, որ հրատարակվում է մինչ այսօր՝ ընդարձակելով էջաքանակն ու թեմատիկ ընդգրկումը: Թեմական առաջնորդության օրերից մինչեւ 2018 թ. «Ցայգ» հեռուստաընկերության եթերով կանոնավոր հեռարձակվել է «Եղիցի լույս» հաղորդաշարը, ուր Առաջնորդ Սրբազանն ուղիղ եթերով զրուցում էր հավատավոր հոտի հետ:

Դպրանոցի գործունեությունը դրվեց նոր հիմքերի վրա եւ կարճ ժամանակահատվածում համալրվեց ավելի քան 30 շիրակցի ուսանողով, որոնցից տասն արդեն քահանաներ են եւ ծառայում են Շիրակի կամ այլ թեմերում: Հառիճավանքում ընթացող վերանորոգչական աշխատանքներից հետո Շիրակի դպրանոցը, որ ժամանակավոր տեղափոխվել էր Սեւան, վերահաստատվեց Հառիճում: 2012 թ., Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, Արթիկի տարածաշրջանը դարձավ առանձին թեմ՝ սերտորեն պահպանելով կապը Շիրակի թեմի հետ:

Իր առաջնորդության տարիներին աննախադեպ թափ ստացավ եկեղեցաշինությունը: Անցնող քսան տարիների ընթացքում կառուցվել են Գյումրու Ս. Հակոբը, Սպանդարյանի Ս. Ամենափրկիչը, Եղնաջուրի Ս. Սարգիս եւ Կաքավասարի Ս. Նարեկ, Լեռնակերտի Ս. Վարդանանց, Ոսկեհասկի Ս. Նարեկ, Ղարիբջանյանի Ս. Հոգի, Զույգաղբյուրի Ս. Խաչ, Գտաշենի Ս. Կարապետ, Գյումրու Ս. Սարգիս եւ Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Գյումրու հակաօդային պաշտպանության զորամասի Ս. Սարգիս, Ղարիբջանյանի Ս. Հոգի, Հայկավանի Ս. Խաչ, Շիրակավանի Ս. Աստվածածին, Բանդիվանի Ս. Խաչ, Կրասարի Ս. Բարսեղ, Ջրառատի Ս. Մինաս եկեղեցիներն ու մատուռները: Վերակառուցումից կամ վերանորոգությունից հետո վերաբացվել են Գյումրու Ս. Նշան, Աշոցքի Ս. Ղեւոնդյանց, Փոքրաշենի Ս. Աստվածածին, Մայիսյանի Տիրանավոր Ս. Աստվածածին, Ախուրյանի Ս. Աստվածածին, Արեւշատի Ս. Աստվածածին, Մեծ Մանթաշի Ս. Աստվածածին, Փոքր Մանթաշի Ս. Մատթեոս, Լեռնակերտի Ս. Հովհաննես, Մարալիկի Ս. Աստվածածին եկեղեցիները, Մարմաշենի վանքը:

Վերակառուցման ընթացքի մեջ են Սարակապի, Հայրենյացի, Հովիտի, Թորոսի, Բարձրաշենի, Բյուրակնի, Երազգավորսի, Կրասարի, Ձորաշենի, եկեղեցիները, ինչպես նաեւ Գյումրու հռչակավոր Ս. Ամենափրկիչը: Ամբողջովին ամրացվեց, վերանորոգվեց առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցին: Աղբից ու հողից մաքրվեցին ավելի քան 30 եկեղեցիներ: Այսօր գործող եկեղեցիների թիվը Շիրակի թեմում անցել է 30-ից, իսկ ամեն կիրակի Ս. Պատարագ է մատուցվում տասնհինգում:

Թեմն այժմ արդեն ունի տասնինը քահանա, հինգ սարկավագ, կիսասարկավագներ, դպրաց դասեր, հարյուրից ավելի ծառայողներ եւ աշխատակիցներ: Միայն Գյումրիում պաշտոնավարում են տասնմեկ քահանա հայրեր, նախկին երեքի փոխարեն: Իսկ նախկինում ոչ մի քահանա չունեցող Ախուրյանի, Աշոցքի, Ամասիայի, Շիրակի, Ազատանի, Մարմաշենի, Իսահակյանի, Մարալիկի համայնքներում համապատասխանաբար ծառայության են կոչվել ինը քահանա հայրեր: Ոչ մի գյուղական համայնք հովվական ուշադրությունից չի վրիպել. ամեն գյուղ ունի իր այցելու հոգեւոր հովիվը:

ԱՐՄԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՍԱՀԱԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները