Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

ԱՋԱՊԱՀՅԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՄԵՐՕՐՅԱ ԿՏԱԿԸ

արդկային միտքը հաստատուն է, երբ աստվածային կենդանի լույս ունի իր մեջ: Մարդուն բարի ու իմաստուն են դարձնում քրիստոնեական բարոյականությունն ու առաքինությունները, որոնց կրողն է Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

Գյումրին ճակատագրորեն կանխորոշված էր Սրբազան Հոր համար: 2001 թ. սեպտեմբերի 30-ին, եպիսկոպոսական ձեռնադրությունից եւ օծումից անմիջապես հետո, նորոգ օծյալ Սրբազանը հաստատվեց Շիրակի թեմի Առաջնորդ՝ հանդիսանալով իր գերդաստանի հայրերի մերօրյա կտակը:

Արդեն քսան տարի նա հովվում է Շիրակի տիրախնամ թեմը: Ինչո՞ւ Շիրակ, ինչո՞ւ Գյումրի… որովհետեւ «Գյումրին իմ ճակատագիրն է, իմ մանկությունը, իմ այսօրը…»: Սրբազան Հոր բարձրաձայն մտորումներն են: Նա հայրենի քաղաքի հետ ապրեց դեռ չսպիացած վշտի մորմոքը, տագնապները, հույսի վերթեւումները:

Առաջնորդության քսան տարիներին Սրբազան Հայրը հասցրել է լինել Շիրակի թեմի բոլոր համայնքներում: Անձամբ է ուսումնասիրել առկա խնդիրները, ծանոթացել սիրելի ժողովրդի ցավերին ու հոգսերին, լուծումներ գտել՝ մարդկանց հոգսը փոքր-ինչ թեթեւացնելու համար: Աստծո խոսքն է հասցրել ժողովրդին, այն դարձրել իր հավատավոր հոտի սեփականությունը: Ակնկալիքը մեկն է եղել՝ օգնել ավելի շատ մարդկանց՝ երկինք նայել, միայն այնտեղ փնտրել ապրածի եւ արածի արտացոլքը:

Նա հարազատ է դարձել հասարակության բոլոր շերտերին: Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին հատուկ է մտքի շեշտված ճկունությունը, որ իմացականության դրսեւորումներից է: Սրբազան Հայրը գերազանց տիրապետում է խոսքի մշակույթին, ինչը բնորոշ է ինտելեկտուալ բարձր որակներով օժտված մարդուն: Հենց դրանով է պայմանավորված նրա խոսքի բացառիկությունը, գրավչությունն ու հասանելիությունը հասարակության ամենատարբեր շերտերին: Առաջնորդ Սրբազանի խոսքը խարսխված է հավատի վրա, օժտված բազմազանությամբ, ծանրաբեռ քրիստոնեական բարեխոսությամբ, բայց եւ ազատ է լույսի պես:

Սրբազանն այն եզակի բարձրաստիճան հոգեւորականներից է, ում իրավամբ սիրում ու հարգում է ո՛չ միայն ժողովրդի հավատավոր հատվածը:

Սիրելի Սրբազան Հայր, շնորհավորում եմ Ձեզ՝ հովվության քսանամյակի ուրախ առիթով: Թող Բարձրյալ Աստված զորավիգ ու օգնական լինի Ձեր եկեղեցաշեն բարի նախաձեռնություններում՝ Ձեզ պարգեւելով առողջություն եւ մշտանորոգ նվաճումներ առաջնորդական Ձեր առաքելության մեջ՝ ի փառս մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի, ի պայծառություն Շիրակի թեմի եւ Հայոց Եկեղեցու:

ՅԱՆԱ ՍԱՆԴՈՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները