Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։

   
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

իրելի՛ բարեպաշտ ժողովուրդ.

Շատ շուտով պատմություն կդառնա եւս մեկ տարի՝ հույսերի, ակնկալիքների, երազանքների, եւ մենք նոր սպասումներով կդիմավորենք փրկչական 2020 թվականը: Ամեն նոր տարվա հետ նորանում են նաեւ մեր իղձերը, գալիքի հետ կապված մեր երազանքները նորովի են իմաստավորվում:

Բարի սպասումներով ենք դիմավորում Ամանորը: Կհնչեն տարեմուտի ղողանջները, եւ ապա ամենքիս հոգիները կզորանան մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսով, հրեշտակների՝ «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» օրհներգությամբ: Երկնաձայն այս մաղթանքով սկիզբ կառնի եւ կառաջնորդվի նոր տարին մեր եւ քրիստոնյա բոլոր ժողովուրդների կյանքում:

Սիրելինե՛ր, ամեն նոր տարի մի նոր սկիզբ է: Իսկ սկիզբը հույս է` նորն արարելու, մեր մտքերն ու ձգտումները մարմնավորելու, մեր կյանքի ընթացքը բարեփոխելու:

Հուսառատ ենք, որ գալիք տարում սերը, խաղաղությունն ու բարեկամությունը կթագավորեն յուրաքանչյուրիդ հարկից ներս, մանկան անաղարտությամբ եւ Տիրոջ հանդեպ աներկբա հավատով կզարդարեք ձեր հոգիները:

Տարեմուտի սեմին մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված եւ հայցենք կարոտյալներին աջակցություն, վշտացյալներին` մխիթարություն, հիվանդներին` ապաքինում: Հայցենք նոր հաջողություններ, նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ մեր ժողովրդին:

Դիմավորենք Նոր տարին լավատեսությամբ, մեր հույսերն ու տեսիլքները իրագործելու հաստատակամությամբ: 2020 թվականը նշանակալի դարձնենք մեր կյանքում` ի սեր մեր օրհնյալ գալիքի: Եվ թող տոնական տրամադրությամբ սկսվող Նոր տարին լինի փառքով լուսազարդ, բարիքով առատ, արդար ու բարի գործերով պայծառ նոր ընթացք: Թող Հայր Աստծո սերը, Քրիստոսի շնորհն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը լինեն մեզ հետ այսօր եւ միշտ. ամեն:

                           Շնորհավոր Նոր տարի:
                           Օրհնությամբ՝

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները