Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

ՔՍԱՆ ՆՎԻՐՅԱԼ ՏԱՐԻՆԵՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

իրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, իր կյանքի քսան տարիներն անձնվիրաբար եւ բեղուն ծառայությամբ նվիրելով Շիրակի թեմի հոգեւոր նորոգությանը, բարգավաճմանն ու վերելքին, անջնջելի հետք է թողել մի ամբողջ մարզի պատմության մեջ:

Նրա հոգեւոր սպասավորության օրոք կոտրվեցին անաստվածության կարծրատիպերը: Սիրելի Սրբազան Հայրն իր գործունեությամբ սեր ու հավատ սերմանեց մարդկանց սրտերում, նոր սերունդ դաստիարակեց, որն իր քայլերն ուղղեց դեպի եկեղեցի, դեպի Աստված: Ճշմարիտ աստվածճանաչություն ուսուցանելով՝ Միքայել Սրբազանն ստեղծեց մեծաթիվ հոգեւոր կառույցներ, որոնց գործունեությունն ու առաքելությունն ուղղված են քրիստոնեությանն ու ուղիղ կյանքի ընթացքին:

Նմանատիպ կառույցներից է նաեւ Շիրակի թեմի «Ճռճռան գրատուն»-ը, որն իր գործունեությունն սկսեց 2017 թվականի հոկտեմբերի 14-ից: Այս գրատունը տարիներ շարունակ սպասված էր մարզի բնակչության կողմից: Շատերն այլեւս ստիպված չեն լինում հասնել Երեւան, Էջմիածին՝ հոգեւոր գրքեր ձեռք բերելու նպատակով: Գրատունը նպաստում է մարզի բնակչության, ուխտավորների, տուրիստերի, սփյուռքահայերի մոտ դեպի հոգեւոր մշակույթը հետաքրքրություն զարգացնելուն: Գեղեցիկ ավանդույթն սկսեց վերաձեւավորվել այն իմաստով, որ մարդիկ վերականգնեցին նախկին լավագույն՝ գիրք նվիրելու եւ գիրքն արժեւորելու սովորույթը: Գովելի սովորույթ է դարձել տարբեր առիթներով միմյանց հատկապես Աստվածաշունչ եւ Նարեկ նվիրելը: Յուրաքանչյուր երկրորդ այցելու իր գոհունակությունն է հայտնում եւ օրհնություն հղում Սրբազան Հորը՝ նմանատիպ կառույց ստեղծելու համար:

«Ճռճռան» անունն էլ ոչ մեկին անտարբեր չի թողնում. անցորդները լուսանկարում են գրատան անունը, ներս մտնում՝ ծանոթանալու անվան պատմությանը: Եվ ինչպես հին ժամանակներում, հիմա եւս բոլորը ժամադրվում ու հանդիպում են «Ճռճռան»-ի մոտ:

Առաջնորդ Սրբազանի եւս մեկ հաճելի ու օգտակար ստեղծագործություններից է սա, որ ջանասիրաբար իրականություն դարձրեց ու նվիրեց բոլորիս:

Մաղթում ենք, որ Սրբազան Հայրը միշտ առաջնորդի մեզ, որպեսզի ապահով ու պաշտպանված ուղով ընթանանք եւ կարողանանք հասնել «խաղաղ նավահանգիստ»:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները