Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 7-ին այցելեց Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին:

Քաղաքի Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում ՀՀ նախագահը ներկա գտնվեց, երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման, Սուրբ Պատարագին, որ մատուցվեց ձեռամբ Մայր Աթոռի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանի, օրհնությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի: Սրբազան արարողակարգին ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մեծաթիվ գյումրեցիներ:

Այնուհետեւ նախագահ Արմեն Սարգսյանը, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, մարզպետ Տիգրան Պետրոսյանի, քաղաքապետ Սամվել Բալասանյանի, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի, ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի, Կարեն Սարուխանյանի, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ եւ քաղաք այցելած հյուրերի հետ, ծաղիկներ զետեղեց երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Մինչ ծաղիկներ զետեղելը՝ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ:

Առավոտյան հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց նաեւ Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները