Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

իրելի՛ Սրբազան Հայր

Արդեն քսան տարի Դուք, Աստծո կամքով, ստանձնել եք Շիրակի թեմի առաջնորդության հույժ պատասխանատու եւ խիստ կարեւոր առաքելությունը: Մեր ժողովրդի հազարամյակների պատմության մեջ բացառիկ են եղել Եկեղեցու դերն ու նշանակությունը ոչ միայն հոգեւոր, գիտամշակութային, այլեւ բարոյահոգեբանական առումներով: Այդ բացառիկության ձեռք բերման գործում անգնահատելի դերակատարություն են ունեցել մեր հովվապետերի իմաստությունն ու հեռատեսությունը, ողջախոհությունն ու դիվանագիտությունը, սերն ու նվիրումը իրենց առաքելությանը՝ որպես Տիրոջ Եկեղեցու անդավաճան ու անխոնջ մշակի: Նրանցից մեկն էլ այսօր Ձերդ Սրբությունն է:

Սակայն ճանաչելով Ձեզ՝ վստահ ենք, որ, հանուն Եկեղեցու ու ժողվրդի հավերժական ընթացքի, Դուք գիտեք նույնիսկ անհնարինը հնարավոր դարձնել: Ուստի, շնորհավորելով Ձերդ Սրբությանը քսանամյա առաջնորդության ու ծննդյան տարեդարձի առիթով, որդիական սիրով, խոնարհումով ու ակնածանքով աղոթում ենք, որ Տերը Ձեզ երկար տարիներ հաստատուն ու անսասան պահի Ձեր վսեմ կոչման մեջ, շնորհի առավել առողջություն, սեր ու իմաստություն, համբերություն ու հոգու խաղաղություն, որպեսզի Ձեզ վստահված հոտն ուղղափառ վարդապետությամբ, հայրական հոգատարությամբ ու խնամքով առաջնորդեք դեպի գալիք ժամանակներ:

Որդիական սիրով
Մատչիմ ի համբոյր Ձերդ օծեալ Ս. Աջոյն

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, Ք. ԱԴԱՄՅԱՆ, Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԹԻՎ 15 ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները