Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

«ՄԵՔ ՍԻՐԵՍՑՈՒՔ ԶՆԱ, ՎԱՍՆ ԶԻ ՆԱ ՆԱԽ
ՍԻՐԵԱՑ ԶՄԵԶ»

ուրաքանչյուր շրջափուլ մարդկանց կյանքին նոր որակ է հաղորդում, գտնում է Առաջնորդ Սրբազանը: - Հետադարձ հայացք գցելով կյանքիս վերջին քսան տարիներին՝ կարող եմ վստահաբար ասել՝ մենք ապրում ենք մի լուսավոր ժամանակաշրջանում. երբեմն լուսավորն աչք է կուրացնում, բայց եւ այնպես դրանց կողքին ստեղծվում ու ավելանում են մնայուն արժեքներ, ինչպիսիք մշակութային կենտրոններն են»:

1999 թվականից սկսած՝ Շիրակի թեմում նորանոր լույսեր են կերտվում, որոնք ոչ թե մեկ անգամ առկայծելու համար են, այլ իրենց հետեւից երկար շողեր են թողնում: Եվ այդ լույսերի պատճառն ու «մեղավորը» Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդն է, նրա մնայուն գործերը: Սրբազան Հորը կարելի է բնութագրել այսպես՝ մարդ, ով իր մեջ մի ողջ թեմի բնավորություն է պարագրում:

Դժվարությամբ, մանրիկ, բայց վստահ քայլերով իր հովվության հետագիծն է թողնում թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նրա հովվության քսան տարիների ընթացքում վերաօծվեցին ու բացվեցին մեծաթիվ եկեղեցիներ, որոնց կից գործում են կիրակնօրյա դպրոցներ, եկեղեցասեր երիտասարդաց միություններ:

Ակնառու նվաճումներից մեկն է նաեւ Անի թաղամասում գործող Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժինը, որը, տասնյոթ տարվա գործունեության ընթացքում, անվճար հիմունքներով երեխաների համար արտադպրոցական պարապմունքներ է իրականացնում: Տարիների հետ մշակութային բաժինը համալրվում է նոր սաներով, եւ ամեն տարի, նախորդի հետ համեմատած, լուրջ առաջընթաց է արձանագրում ոչ միայն սաների թվաքանակով, այլեւ խմբակների ակտիվ գործունեությամբ:

Մեր առաջընթացի գաղտնիքն այն է, որ մշակութային բաժին հաճախող սաների մի մասի արմատները հասնում են մինչեւ Սուրբ Հակոբի եկեղեցասեր երիտասարդաց միություն կամ նրա մշակութային բաժնի տարբեր խմբակներ: Ժամանակին նրանց ծնողներն են հաճախել, այսօր էլ իրենց փոքրիկներին են ուղղորդում դեպի Հայ Առաքելական Եկեղեցի, նրա հարկի տակ գործող մշակութային բաժիններ ու կիրակնօրյա դպրոցներ:

Իսկ այս ձեռքբերումների համար Եկեղեցու յուրաքանչյուր զավակ պարտավոր է շնորհակալություն հայտնել Աստծուն՝ ժրաջան, իմասուն ու խոհեմ Առաջնորդով պարգեւատրելու համար:

Սիրելի՛ Սրբազան Հայր, Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի ողջ աշխատակիցների անունից, ի սրտե շնորհավորում ենք Ձեր հովվության քսան տարին: Թող, քաղաքիս շենացման հետ զուգահեռ, է՛լ ավելի շենանա Շիրակի թեմն իր բարեխնամ Առաջնորդի գլխավորությամբ:

Հ.Գ. Հախուռն բնավորություն ունի գյումրեցին, բայց, որ սիրեց, կսիրի մինչեւ վերջ, որ ընդունեց, երբեք չի մոռանա... մեր անսահման սերը Ձեզ, Սրբազան Հայր:

ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները