Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՄԱՐԶԱՅԻՆ
ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

իրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի առաջնորդության 20-ամյակի կապակցությամբ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, դեկտեմբերի 6-ին այցելեցին Առաջնորդ Սրբազանին՝ շնորհավորելու հոբելյանի առիթով:

Մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց թեմակալ Առաջնորդին՝ հայրենանվեր ու անձնուրաց գործունեության համար: Առանձնակի ընդգծելով Սրբազան Հոր նվիրվածությունը թեմին եւ Հայոց Եկեղեցուն ընդհանրապես, տիար Պետրոսյանն ասաց. «Գերաշնորհ Սրբազան Հայր, մենք երախտապարտ ենք Ձեզ, քանզի անցած երկու տասնամյակների ընթացքում այնքա՜ն ակնառու է եղել Ձեր գործունեությունը: Բոլորս ենք ականատես Շիրակի թեմում կատարված բազմաթիվ դրական փոփոխություններին ու իրականացված ծրագրերին:

Դուք միշտ եղել եք մեր կողքին եւ, Ձեր հայրական օրհնությամբ, ոգեւորել ու աջակցել բարեպաշտ շիրակցիներին: Մաղթում եմ Ձեզ երկար տարիների առողջ կյանք եւ նոր ծրագրերի իրականացում»:

Շարունակելով մարզպետի միտքը՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ երախտիքի ու շնորհակալության խոսք հղեց Միքայել Սրբազանին, ապա խոսեց կատարված աշխատանքների ու հետագա անելիքների մասին:

Իր հերթին Սրբազան Հայրը նույնպես շնորհակալություն հայտնեց այցելության, բարեմաղթանքների, նվերների ու լավագույն ցանկությունների համար, ինչպես նաեւ ուրախությամբ շեշտեց, որ հաճելի անակնկալն ստացվեց, քանի որ նման հանդիպում չէր սպասում:

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները