Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

ԵՐԵՔ ՆՈՐ ՏԱՐԻ

այ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ եւ Ամանոր: Հնում հայերը նոր տարին ազդարարել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը: Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին չաստվածներին զոհեր մատուցելով:

Հայոց երկրորդ նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, (օգոստոսի 11-ին)` այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: 18-րդ դարում Սիմեոն Երեւանցի Կաթողիկոսն անցկացրեց տոմարագիտական ռեֆորմ, եւ հայերն Ամանորն սկսեցին նշել հունվարի 1-ին: Այսօր ամանորյա սեղանները շքեղության խորհրդանիշ են, իսկ հին Հայաստանում արգելվում էր սեղանին մսեղեն դնել, քանի որ Նավասարդը ոչ թե ուտիք, այլ պաս օր էր: Ավանդական ուտեստները պատրաստվում էին հատիկեղենից` լոբուց (որի պատիճը խորհրդանշում էր ընտանիքի ամրությունը, իսկ հատիկը` ընտանիքի սաղմը), ոսպից, չրերից, ընկույզներից: Սեղանի զարդը համարվում էր Տարի հացը, որի մեջ, պատրաստելու ընթացքում, դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 հավասար մասի, եւ ընտանիքի այն անդամին, ում բաժին էր ընկնում դովլաթը, Նոր տարում հաջողություններ էին սպասվում:

Մեր նախնիները նույնպես ունեցել են ձմեռային հրաշագործ, ում անվանում էին Մեծ պապուկ կամ Կաղանդ պապա: Նա առնչվում էր Կաթողիկոս Սահակ Պարթեւի անվան հետ, ով, համաձայն ավանդության, հայտնվում էր գավազանով եւ ոչխարի մորթուց պատրաստված քուրքով: Մերօրյա տոնածառը կապում են գերմանացի Մարտին Լյութերի անվան հետ: Մի գիշեր հոգնած տուն գնալիս Լյութերը նստում է ճամփեզրին` հանգստանալու: Ճանապարհը զարդարված է լինում եղեւնիներով, որոնց ճյուղերի արանքից առկայծում են փայլուն աստղերը: Տպավորված դրանց գեղեցկությամբ` նա իր տանը զարդարում է առաջին եղեւնին:

Հայ իրականության մեջ տոնածառ չի եղել, տոնածառին փոխարինել են ձիթենու ճյուղերը: Նրանցից ամենահաստը Նոր տարվա գիշերը ամրացրել են մեծ հացի մեջ եւ զարդարել ընկուզեղենով, ցորենի հասկերով, լոբով, զանազան մրգերով, հատկապես՝ խնձորներով, որոնք պտղաբերություն էին խորհրդանշում, նաեւ չարխափաններով ու մարդակերպ կամ կենդանակերպ թխվածքներով: Տանտերը Կաղանդի ծառը տանում էր եկեղեցի եւ, քահանայի օրհնությունն ստանալուց հետո, վերադարձնում տուն: Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Եգիպտոսում` կապվելով Նեղոս գետի վարարման հետ: Վերջինս համընկնում էր Սիրիուս աստղի երեւալուն: Եվ ահա այդ աստղի ու Նեղոսի վարարման միջեւ ընկած ժամանակաշրջանն էլ կոչեցին տարի:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները