Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԳՅՈՒՄՐԻ, ԻՄ ՍԵՐ»
ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԵՐԳԻՆ

անրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում, դեկտեմբերի 6-ի երեկոյան, նախագահական նստավայրում տեղի ունեցավ, Գյումրուն նվիրված, «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ, որին ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հրավիրյալներ հանրապետության մարզերից:

Համերգը, Գյումրու երաժշտարվեստը ներկայացնելուց զատ, նաեւ հարգանքի տուրք էր 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: Մինչ համերգի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը:

Գյումրու երաժշտական ու արվեստի դպրոցների սաների կատարմամբ հնչեցին դասական, գուսանական ու ժողովրդական ստեղծագործություններ:

Համերգի ավարտին նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով երկրաշարժի տարելիցի նախօրեին այս յուրահատուկ ու ինչ-որ առումով գեղեցիկ օրվա համար, ասաց. «Գեղեցիկ օր է, որովհետեւ մեկ անգամ եւս մեր երեխաները, նրանց ծնողները, տատիկներն ու պապիկներն ապացուցեցին, որ սերը, նվիրումը, աշխատասիրությունը, դրական վերաբերմունքը շատ ավելի հզոր են, քան անտարբերությունը, ծուլությունն ու թուլությունը: Մեկ անգամ եւս ապացուցեցին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը: Գլուխ եմ խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջեւ, որ սրանից 31 տարի առաջ իրենց կյանքն ավարտեցին Կիրովականում, Սպիտակում եւ Լենինականում ու նաեւ այն բոլոր մայրերի, հայրերի, եղբայրների եւ քույրերի առջեւ, ովքեր չվհատվեցին եւ հավատացին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը, եւ իրենց նվիրումը բերեցին իրենց զավակներին, թոռներին, որպեսզի կրկին ապացուցեն, որ Վանաձորը, Սպիտակն ու Գյումրին ընդմիշտ են»:

Հաջողություններ մաղթելով համերգի մասնակից գյումրեցի տաղանդավոր երեխաներին՝ նախագահ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ նրանք կշարունակեն ծնողների գործը՝ պահպանելով իրենց հոգեւոր ու ազգային արժեքները, մշակութային ժառանգությունը. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հպարտ գյումրեցու սիրտ ունի, եւ ուզում եմ այդ հպարտությունն ու սերը ձեր քաղաքի, ձեր մարզի, ձեր հավատքի, ձեր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ կրեք ձեր ողջ կյանքի ընթացքում»:

Համերգից հետո ներկաները հնարավորություն ունեցան դիտելու նաեւ, նախագահական նստավայրում բացված, գյումրեցի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրությունը:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները