Քրիստոնէական Հաւատք ունեցողը չի կրնար զուրկ ըլլալ Յոյսէն, որովհետեւ Յոյսի աղբիւրը Աստուած Ինք է։ Կեանքի դժուարութեանց եւ նեղութեանց յաղթելու ամենէն ազդու զէնքը
Յոյսն է։
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 12 (240), Դեկտեմբեր 2019 թ.  


 

       

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ

երաշնորհ Սրբազան Հայր.

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Շիրակի թեմի առաջնորդության քսանամյա հոբելյանի կապակցությամբ:

Մեր շատ սիրելի՛ Սրբազան, արդեն երկու տասնամյակ անձնուրաց նվիրումով, մեծ պատասխանատվությամբ եւ սրտացավությամբ Ձեր ուսերին եք կրում Շիրակի թեմի առաջնորդության բարդ ու պատվաբեր գործը: Ձեր առաջնորդության օրոք թեմն աչքի է ընկել բազմաթիվ ձեռքբերումներով: Մեծ է Ձեր ավանդը Եկեղեցի-պետություն, Եկեղեցի-ժողովուրդ կապի ամրապնդման գործում:

Ամենատարբեր իրողություններում, ուրախ եւ դժվար պահերին գյումրեցին իր կողքին տեսել է Ձեզ, Ձեր խոսքն ու կոչը հնչել են ամենուր եւ գրեթե միշտ սթափեցնող ազդակ հանդիսացել բոլորի համար:

Սրբազան Հայր, եւս մեկ անգամ շնորհավորելով Շիրակի թեմի առաջնորդության 20-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ ուժ եւ եռանդ, որպեսզի նույն ոգով ու ջանասիրությամբ կարողանաք շարունակել բարդ ու պատվաբեր Ձեր գործը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները