Եկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԻԹՈՎ

Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից
Հայրապետական Մեր օրհնությունն
ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում
սիրելի տիկնանց եւ օրիորդաց՝
մարտի 8-ի տոնական առիթով:
Գարնան այս բերկրաշատ տոնին բոլորիս
սրտերը համակվում են ուրախությամբ
եւ ջերմ զգացումներով՝ դեպի
մեր մայրերն ու քույրերը:
Անգնահատելի է ձեր դերն ու ավանդը,
սիրելինե՛ր, ազգային, պետական
ու հասարակական մեր կյանքում,
եւ անփոխարինելի ձեր առաքելությունը՝
ընտանեկան հարկից ներս
ու սերունդների դաստիարակության գործում:

>>>

 


 

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՅՈՒՄՐԻ, ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ

Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Գյումրի: >>>


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ
ՇԻՐԱԿԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏԻՆ

Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ պրն. Տիգրան Պետրոսյանին՝ ուղեկցությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:>>>


ՄԵԿ ՕՐՈՒՄ ԵՐԵՔ ՀՈՒՇԱԳԻՐ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ
ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

Մարտի 7-ին Գյումրու քաղաքապետարանում հյուրընկալվեց Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով դեսպանին, ներկայացրեց Գյումրին իր հարուստ պատմությամբ ու մշակույթով: Գյումրի համայնքի ղեկավարն ու դեսպանը խոսեցին հնարավոր համագործակցություների ու Գյումրին ճապոնական Սինդայ քաղաքի հետ քույր քաղաքներ դարձնելու մասին: >>>


«ԻՄ ՆՊԱՏԱԿՆ Է՝ ՓՈՔՐ, ՄԵԾ, ԱՄԵՆ ՏԵՍԱԿԻ ՔԱՅԼԵՐՈՎ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ԵՎ ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻՆ»
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՇԻՐԱԿԻ
ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻՆ

Փետրվարի 24-ին Արթիկի թեմում հոգեւոր մեծ ուրախություն էր, քանի որ, թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վրդ. Ավագյանի խնդրանքով ու հրավերով, Արթիկ էր եկել Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Սրբազան Հոր այցելության նպատակն էր, Արթիկի թեմի հավատավոր զավակ Անդրանիկ Աղաբաբյանի կողմից, առաջնորդանիստ եկեղեցուն ընծայաբերված սրբապատկերների օծումը: >>>


«ՔԱՋՈՒԹԵԱՄԲ ՄԻԱՅՆ ՄԵՌՑՈՒՔ, ԶԱՆՈՒՆ
ԵՒ ԶՈԳԻՍ ԵՒԵԹ ԺԱՌԱՆԳԵՍՑՈՒՔ…»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

Հայոց ազգային գիտակցության հիմքը հայրենիքի գաղափարն է, որ հետեւողական հաջորդականությամբ արծարծվել է մեր պատմության բոլոր փուլերում: Վարդանանք մեր ժողովրդի այն զավակներն են, ովքեր, իրենց ապրած կյանքով, կենդանի քարոզ եւ անգերազանցելի օրինակ ապահովեցին առարկայականորեն՝ համաձայն Տիրոջ խոսքի, որ «եթե հավատաք, ավելի մեծ գործեր պիտի կատարեք»: >>>


«ԲԱՐՈՎ ՄՏԱՆՔ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, ՍԻՐՈՎ
ՀԱՍՆԵՆՔ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ»
ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Հայաստանի բոլոր շրջաններում, մինչեւ 20-րդ դարասկիզբը, բարեկենդանը, որպես գարնանային շարքի առաջին տոն, սիրված եւ սպասված էր. «Ահա եկան հայոց ազգի օրերը, հանեցեք հինը, հագեք նորը»: >>>



ՊԱՀՔՆ ԱՍՏԾՈ ԿՈՉՆԱԿՆ Է ԵՎ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՑՆԾՈՒԹՅՈՒՆԸ

Մեծ Պահքի երկարօրյա ճանապարհի պայծառության լուսե սյուներ են այն հանգրվանները, որոնք մերթ ընդ մերթ հանդիպում են այս ուղեւորության ընթացքում եւ իրենց խորհուրդներով ու պատգամներով սնուցում «ճամփորդներին» ու նրանց լապտերների պարունակության հավելման պատճառ դառնում: >>>


ՄԻՋԻՆՔ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Մեծ Պահքի ճիշտ կեսը հատկանշող օրը կոչվում է Միջինք: Այն նշվում է Մեծ Պահքի քսանչորսերորդ օրը, այսինքն՝ չորրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը: Այս տարի մարտի 27-ին էր: >>>


ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՄՈՏ

Ղեւոնդյանց քահանաների տոնն այս տարի մեծ ուրախություն պարգեւեց շիրակցի հավատացյալներիս: Վեհափառ Հայրապետն արքության պատիվ շնորհեց թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւ ծաղկյա փիլոն կրելու իրավունք՝ Տ. Փավստոս քահանա Սարգսյանին, Տ. Նշան քահանա Պանֆյորովին, Տ. Եզնիկ քահանա Գալստյանին՝ ի նշան երկար տարիների բեղմնավոր ծառայության ու վաստակի: >>>


FLY-Ի ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 2019-Ի ՍԿԶԲԻՆ

FLY կազմակերպությունը, տնօրեն Կարոլին Սամուելյան-Կուզոյանի, կազմակերպության երիտասարդական բաժնի տնօրեն Ալինա Սամուելյանի եւ Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանի հետ, 2019-ի հունվար ամսին կրկին այցելեց Գյումրի՝ շարունակելու FLY-ի նախաձեռնած մարդասիրական եւ աստվածահաճո գործը: >>>


ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

Գյումրու թիվ 15 կրթօջախի տնօրեն Սեդա Համբարձումյանը, փոխտնօրեն Քնարիկ Ադամյանը, Անահիտ Բաղդասարյանը եւ ողջ ուսուցչական կազմն ի սրտե շնորհավորում են Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին՝ արքության պատվին արժանանալու առիթով :>>>


ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Սիրելի՛ Արժանապատիվ Տեր Հայրեր՝ Տ. Նշան քհն. Պանֆյորով, Տ. Եզնիկ քհն. Գալստյան, Տ. Փավստոս քհն. Սարգսյան եւ Տ. Փառեն քհն. Պետրոսյան, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խոնարհ զավակներս ի խորոց սրտի շնորհավորում ենք Ձեզ՝ ծաղկյա փիլոն եւ լանջախաչ կրելու իրավունք ստանալու համար եւ մեր որդիական լավագույն բարեմաղթանքները հղում: :>>>


ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ

Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ օրվա խորհուրդը բացատրող առակի, որը հիշատակում է միայն Ղուկաս Ավետարանիչը: Բովանդակությունը հետեւյալն է: Մի մեծահարուստ կար, ում տնտեսին մարդիկ սկսեցին ամբաստանել՝ ասելով, թե վատնում է տիրոջ հարստությունը: Մեծահարուստը կանչեց նրան եւ ասաց. «Այդ ինչե՞ր են ասում քո մասին, տո՛ւր քեզ հանձնված ունեցվածքիս հաշիվը: Դու այլեւս իմ տնտեսը չես»: >>>


Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ

Խորը ցավով հայտնում ենք, որ մարտի 8-ին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, տեղեկացրել է նույն օրը կեսօրին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանման մասին: >>>


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի «Պատմություն Սուրբ Գրոց հայկական թարգմանության» աշխատությունը: Այն ռուսերենից թարգմանել է Սուսաննա Նահապետյանը: >>>


ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի եւ առաջնորդարանի աշխատակազմը ինչպես նաեւ հավատացյալ ժողովուրդը ցավակցում են Հայկանուշին եւ Սանդուխտին սիրելի մոր՝ Նինա Թորոսյանի մահվան առիթով եւ հայցում Սբ. Հոգու մխիթարությունը հանգուցյալի ընտանիքին:


ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, հոգեւորականաց դասը, Տ. Վարագ քհն. Հակոբյանը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի եւ առաջնորդարանի աշխատակազմը, Ալվարդ Կաղզվանցյանը, Ռիմա Բարինյանը, Զարիկ Իգիթյանը, Ժաննա Խաչատրյանը, Անահիտ Պողոսյանը, ինչպես նաեւ հավատացյալ ժողովուրդը ցավակցում են Արմեն եւ Անուշ Բաղդասարյաններին սիրելի մոր՝ Սուսաննա Բաղդասարյանի մահվան տխուր առիթով եւ հայցում Սբ. Հոգու մխթարությունը հանգուցյալի ընտանիքին:


3 մարտի - Բուն Բարեկենդան: Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk