Եկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:

   
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԻԹՈՎ

ուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց եւ օրիորդաց՝ մարտի 8-ի տոնական առիթով:

Գարնան այս բերկրաշատ տոնին բոլորիս սրտերը համակվում են ուրախությամբ եւ ջերմ զգացումներով՝ դեպի մեր մայրերն ու քույրերը:

Անգնահատելի է ձեր դերն ու ավանդը, սիրելինե՛ր, ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում, եւ անփոխարինելի ձեր առաքելությունը՝ ընտանեկան հարկից ներս ու սերունդների դաստիարակության գործում:

Մեծարման, գնահատանքի այս տոնական օրը Հայրապետիս մաղթանքն է, որ Ամենախնամ Տերն Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի ձեզ եւ զորակից լինի ձեր առաքինի գործերին, որպեսզի բարի ընթացքով շարունակեք լուսավորել մեր ժողովրդի կյանքը, ուրախություն պարգեւել ձեր ընտանիքներին՝ ջերմությամբ, հոգատարությամբ եւ սիրո կատարյալ նվիրումով:

Աղոթում ենք, որպեսզի Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Սուրբ Աջով միշտ հովանի լինի ձեզ եւ ձեր ընտանյաց անդամներին՝ պարգեւելով խաղաղ կյանքի բարօր ու երջանիկ օրեր:

Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ. Ամէն:

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները