ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ

եծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ օրվա խորհուրդը բացատրող առակի, որը հիշատակում է միայն Ղուկաս Ավետարանիչը: Բովանդակությունը հետեւյալն է: Մի մեծահարուստ կար, ում տնտեսին մարդիկ սկսեցին ամբաստանել՝ ասելով, թե վատնում է տիրոջ հարստությունը: Մեծահարուստը կանչեց նրան եւ ասաց. «Այդ ինչե՞ր են ասում քո մասին, տո՛ւր քեզ հանձնված ունեցվածքիս հաշիվը: Դու այլեւս իմ տնտեսը չես»:

Տնտեսը խորհեց. «Ի՞նչ պիտի անեմ, ահա տերս ինձ զրկում է տնտեսի պաշտոնից. բանվորություն անել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Սակայն գիտեմ, թե ի՞նչ պիտի անեմ, որպեսզի երբ տերս ինձ հեռացնի, մարդիկ ինձ տեղ տան իրենց տներում»: Նա մեկ առ մեկ կանչեց տիրոջ պարտապաններին եւ նրանց շնորհեց իրենց պարտքի մի մասը: Այս ամենից հետո տերը գովում է անիրավ տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով ոչ մի վնաս չպատճառելով տիրոջը: Տերը գովում է տնտեսին`ասելով, թե որքան երանելի կլինենք, եթե նույն ժրաջանությունը, որը դրսևորում ենք մեր նյութական կարիքները բավարարելիս, առավել ցուցաբերենք մեր հոգևոր կարիքների համար:

Առակը ներկայացնելով աշակերտներին՝ Հիսուս վերջում ավելացնում է. «Եվ ես ասում եմ ձեզ. աշխարհիկ հարստությունը գործածեք այնպես, որ Աստծո բարեկամությունը շահեք, որպեսզի երբ այս աշխարհից դուրս գաք, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ:

Ով հավատարիմ է փոքր ծառայության մեջ, մեծի մեջ եւս հավատարիմ է, իսկ ով փոքր ծառայության մեջ անհավատարիմ է, մեծի մեջ եւս անհավատարիմ է: Հետեւաբար՝ եթե աշխարհիկ հարստությունը գործածելու մեջ հավատարիմ չեղաք, ճշմարիտ հարստությունը ո՞վ կվստահի ձեզ: Այսինքն՝ եթե հավատարիմ չեղաք աշխարհիկ հարստությանը, որ ձերը չէ, ինչպե՞ս եք ուզում, որ Աստված ձեզ տա ձեզ սպասող ճշմարիտ հարստությունը: Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող, որովհետեւ կա՛մ մեկին պիտի ատի եւ մյուսին սիրի, կա՛մ մեկին պիտի մեծարի եւ մյուսին արհամարհի: Չեք կարող թե՛ Աստծուն ծառայել եւ թե՛ դրամին (ՂԿ. 16:1-13):

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները