ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի «Պատմություն Սուրբ Գրոց հայկական թարգմանության» աշխատությունը: Այն ռուսերենից թարգմանել է Սուսաննա Նահապետյանը:

Մեսրոպ Մագիստրոս արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի (1865-1939) ներկա գիրքը հայերեն Աստվածաշնչի ձեռագրական ավանդույթի առաջին լուրջ գիտական հետազոտությունն է, որ արվել է, 19-րդ դարավերջի դրությամբ, հեղինակին հայտնի նյութերի հիման վրա: Այն իր հրապարակման ժամանակի հայագիտության եւ հայ աստվածաշնչագիտության կարեւոր առաջընթաց քայլերից կամ ձեռքբերումներից մեկն է: 1902 թ. ռուսերենով հրատարակված լինելով Սանկտ Պետերբուրգում` աշխատությունը մինչեւ այժմ հասու չի եղել շատ հայագետների:

Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները