ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

ՄԵԿ ՕՐՈՒՄ ԵՐԵՔ ՀՈՒՇԱԳԻՐ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ
ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

արտի 7-ին Գյումրու քաղաքապետարանում հյուրընկալվեց Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով դեսպանին, ներկայացրեց Գյումրին իր հարուստ պատմությամբ ու մշակույթով: Գյումրի համայնքի ղեկավարն ու դեսպանը խոսեցին հնարավոր համագործակցություների ու Գյումրին ճապոնական Սինդայ քաղաքի հետ քույր քաղաքներ դարձնելու մասին: Գյումրին ու Սինդայն ունեն շատ նմանություններ: Ըստ դեսպանի, Գյումրին օր-օրի վերականգնվում ու զարգանում է: Նա նույնիսկ ցանկություն հայտնեց ճապոնական սակուրայի տնկիներ բերել Գյումրի:

Այցելության շրջանակում ստորագրվեց երեք հուշագիր, որին ներկա էին նաեւ մարզային իշխանության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մարդկային անվտանգության ծրագրի շրջանակներում առաջին հուշագիրը Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի հետ էր: Այն ստորագրվեց դեսպան Ջուն Յամադայի եւ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի միջեւ: Ըստ հուշագրի՝ սոցկենտրոնի վերանորոգման համար կտրամադրվի 26.923 ԱՄՆ դոլար:

«Ճապոնիայի կառավարության եւ ժողովրդի անունից ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Գյումրիում գործազուրկների համար սոցիալ-կրթական կենտրոնի բարելավման ծրագրերի ստորագրման արարողությանը, Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանին դպրոցական գույքի տրամադրման եւ Գյումրիում, Տաշիրում, տարեցների համար ցերեկային խնամքի կենտրոնների վերականգնման ծրագրերին: Այս երեք ծրագրերը տարբեր թիրախներ եւ շահառուներ ունեն, բայց կիսում են ընդհանուր նպատակներ, որ է աջակցել մարդկանց կյանքի եւ կենսապայմանների բարելավմանը, մարդկային անվտանգություն հասկացության շրջանակում, որն անշափ կարեւորում է Ճապոնիայի կառավարությունը»,- իր խոսքում շեշտեց Ջուն Յամադան:

Իր հերթին կարեւորելով երկուստեք ստորագրված հուշագիրը՝ թեմակալ Առաջնորդը հավելեց. «Մենք շատ ուրախ ենք այսօր, որ հեռավոր Ճապոնիայից՝ ծագող արեւի երկրից, ձեռք է մեկնվում մեր քաղաքին՝ որոշակի կարիքներ բավարարելու նպատակով: Նաեւ շնորհակալ եւ ուրախ ենք, որ մեր գործունեությունը, մեր սոցիալ կրթական կենտրոնի գործունեությունն աննկատ չի մնացել»:

Վերջում Ճապոնիայի դեսպանը խոստացավ, որ օգնությունը շարունակական կլինի:


ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները