ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

իրելի՛ Արժանապատիվ Տեր Հայրեր՝ Տ. Նշան քհն. Պանֆյորով, Տ. Եզնիկ քհն. Գալստյան, Տ. Փավստոս քհն. Սարգսյան եւ Տ. Փառեն քհն. Պետրոսյան, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խոնարհ զավակներս ի խորոց սրտի շնորհավորում ենք Ձեզ՝ ծաղկյա փիլոն եւ լանջախաչ կրելու իրավունք ստանալու համար եւ մեր որդիական լավագույն բարեմաղթանքները հղում:

«Զորացեք Տիրոջով եւ Նրա զորության կարողությամբ» եւ «հաստատուն կացեք տեղում պինդ կանգնած, Ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ եւ, հագած արդարության զրահը, Ձեր ոտքերն ամրացրեք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ»:

Ձեր ծառայությունը, Տիրոջ օրհնությամբ, թող արգասավոր լինի: Եղեք եկեղեցասեր եւ հայրենանվեր հովիվք քաջ, որպեսզի հոգու ջերմությամբ, սիրով ու բարի գործերով իմաստավորեք, գեղեցկացնեք Շիրակ աշխարհի հավատավոր ժողովրդի կյանքը:

Որդիական սիրով՝

ՔԴՔԿ-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԶԱՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ,
ՌԻՄԱ ԲԱՐԻՆՅԱՆ ԶԻՆԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ,
ԱՆԱՀԻՏ ՊՈՂՈՍՅԱՆ, ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները