Եկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

Լրահոսից

3 մարտի - Բուն Բարեկենդան: Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

10 մարտի - Արտաքսման կիրակի: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն այցելեց, Ավստրիական թաղամասում գտնվող, Ս. Հռիփսիմե եկեղեցի, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Արսեն ավագ քհն. Սիմոնյանի:

17 մարտի - Անառակի կիրակի: Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

24 մարտի - Տնտեսի կիրակի: Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս Ս. Պատարագի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

Նույն օրը Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Սուրբ Հակոբ եկեղեցում, ուր պատարագում էր Տ. Վարուժան քհն. Տերտերյանը:

31 մարտի - Դատավորի կիրակի: Ս. Յոթվերք եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները