ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՄՈՏ

եւոնդյանց քահանաների տոնն այս տարի մեծ ուրախություն պարգեւեց շիրակցի հավատացյալներիս: Վեհափառ Հայրապետն արքության պատիվ շնորհեց թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւ ծաղկյա փիլոն կրելու իրավունք՝ Տ. Փավստոս քահանա Սարգսյանին, Տ. Նշան քահանա Պանֆյորովին, Տ. Եզնիկ քահանա Գալստյանին՝ ի նշան երկար տարիների բեղմնավոր ծառայության ու վաստակի: Այս կապակցությամբ մեր հոգեւոր հայրերը ստացան բազում շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ աշխարհի տարբեր կողմերից: Շատերն էլ շտապեցին անձամբ շնորհավորել:

Օրերս Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի աշխատակիցներն այցելեցին Միքայել Սրբազանին: Իրենց բարեմաղթանքներն ու շնորհավորական խոսքերը հղելուց հետո, նրանք զրուցեցին Սրբազան Հոր հետ, ստացան հուզող հարցերի պատասխանները:

Հանդիպման ընթացքում Միքայել Սրբազանը գնահատանքի խոսք ուղղեց Ս. Հակոբ եկեղեցու աշխատակիցներին՝ իրենց նվիրվածության համար, որ իր կողքին են ու ծաղկեցնում են Շիրակի թեմը:

ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները