ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ

Խորը ցավով հայտնում ենք, որ մարտի 8-ին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, տեղեկացրել է նույն օրը կեսօրին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանման մասին: Մեսրոպ Պատրիարքը վերջին տարիներին տառապում էր ծանր հիվանդությամբ եւ գտնվում էր Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները եւ ողջ հոգեւոր դասը սգում են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի մահը եւ վշտակցում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հոգեւոր դասին ու պոլսահայությանը` աղոթելով Երջանկահիշատակ Մեսրոպ Պատրիարքի հոգու հանգստության եւ խաղաղության համար:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

* * *

նձնական խոր ցավ ապրեցի Ամենապատիվ Տ. Մեսրոպ Սրբազան Պատրիարքի վախճանումով, ում հայրական եւ եղբայրական մտերմությունը վայելելու երջանկությունն ունեի 1986-ից ի վեր՝ մինչեւ իր անդառնալի անցումը դեպի հիշողության կորստի հանգրվան:

Այս բոլոր տարիներին զգում էի նրա ներկայության կարիքը, եւ այժմ մխիթարվում եմ, որ, մարմնի կապանքներից արձակված, իր հոգին ավելի մերձ կլինի մեզ՝ մեր առաքելության մեջ զորավիգ:

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի՛ ավագ եղբայր:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները