ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

ՄԻՋԻՆՔ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ

եծ Պահքի ճիշտ կեսը հատկանշող օրը կոչվում է Միջինք: Այն նշվում է Մեծ Պահքի քսանչորսերորդ օրը, այսինքն՝ չորրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը: Այս տարի մարտի 27-ին էր:

Օրն ուներ արարողությունների մի ամբողջ շղթա: Չափահաս աղջիկները վերցնում էին գաթա, հալվա եւ գնում նշանված ընկերուհու տուն: Այնտեղ հավաքվելով՝ կատարում էին «Քառասուն մանկունք» արարողությունը: Քառասուն անգամ քառասուն ծնրադրում էին կատարում՝ ասելով. «Քառասուն մանուկ, քառասուն մանկանց բարեխոս»:

Ըստ ավանդության՝ եկեղեցիներում նախորդ օրը թասի մեջ լցնում էին ջուր եւ ձեթ, որում մինչեւ առավոտ վառվում էր խաչաձեւ պատրույգը: Դա կոչվում էր «Լիճք»: Լիճքի ջրով պատրաստվում էր միջինքի կարկանդակի խմորը կամ ամանում մնացած ջուրը, որպես օրհնված, բաժանում էին հավատացյալներին:

ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ

Տներում պատրաստում էին միջինքի բաղարջ հաց, միջինքի կարկանդակ, միջինքի «կուտապ» եւ այլն: Բաղարջ հացի մեջ ընդհանրապես պահվում էր մանրադրամ: Ընտանեկան ճաշի կամ ընկերային հավաքույթի ժամանակ հացը մաս առ մաս բաժանվում էր: Ամենքն ուշադրությամբ հետեւում էին՝ գտնելու տարվա բախտավորին, այսինքն՝ նրան, ում բաղարջհացի կտորի միջից դուրս կգար թաքցրած մետաղադրամը:

Միջինքի կուտապը եւս նույն նպատակով էր պատրաստվում: Այն զարդարում էին ընկույզով եւ չամիչով, մեղրաջուր քսում երեսին:

Միջինքը նաեւ ազդարարում է գարնան գալուստը: Այդ օրվա արարողություններից է նաեւ «Պուպուշիկ» քշելը: Կանայք սուր երկաթով խաչեր էին դնում տան բոլոր անկյուններում՝ ասելով. «Պուպուշիկ դո՛ւրս»:

Պուպուշիկը երեւակայական էակ է, որի բնութագիրն այսպիսին է՝ գանգրահեր, ճարպիկ ու փոքր սատանայաճուտ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները