ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

«ԻՄ ՆՊԱՏԱԿՆ Է՝ ՓՈՔՐ, ՄԵԾ, ԱՄԵՆ ՏԵՍԱԿԻ ՔԱՅԼԵՐՈՎ
ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ԵՎ ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻՆ»
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻՆ

արտի 4-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Նախագահ Սարգսյանը նախ բարի գալուստ մաղթեց, ապա շնորհավորեց Շիրակի թեմի Առաջնորդին՝ վերջերս արքության պատվի արժանանալու առիթով եւ նշեց, որ նա արքության աստիճանին վաղուց էր արժանի եւ այն Սրբազան Հոր տարիների վաստակի, հայրենիքի եւ Եկեղեցու հանդեպ սիրո ու նվիրումի գնահատանքն է:

Շնորհակալություն հայտնելով պարոն նախագահին հրավերի համար՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթին շնորհավորեց Արմեն Սարգսյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու մեկ տարվա առիթով՝ նշելով, որ իր համար մեծագույն պատիվ է լինել Հանրապետության նախագահի առաջին հյուրը նոր նստավայրում: Որպես պարզ գյումրեցի եւ որպես Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հանրապետության նախագահին՝ Գյումրիի հանդեպ մնայուն ուշադրության համար:

Նախագահ Սարգսյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակը Գյումրին է, եւ որ իրեն հետաքրքրում են Գյումրու հետ կապված հաջորդ քայլերը, այնուհետեւ տեղեկացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ իր զրույցի մասին՝ Գյումրիի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության տակ վերցնելու վերաբերյալ:

«Սա ինձ համար սկզբունքային է, քանի որ դա նախ եւ առաջ թույլ չի տա, որպեսզի որեւէ մեկը ոտնձգություն անի պատմական շինությունների նկատմամբ,այսինքն՝ մենք այն պաշտպանում ենք նախ եւ առաջ մեզնից, հետո օտարներից: Երկրորդ՝ հնարավորություն կտա որոշակի ծրագրեր, միջազգային ֆինանսավորում ներգրավել Գյումրիի կենտրոնի համար: Իմ նպատակն Է՝ փոքր, մեծ, ամեն տեսակի քայլերով օգտակար լինել եւ աջակցել Գյումրիին»,- իր խոսքում շեշտեց նախագահը:

Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ Գյումրին բարձր մակարդակի ուշադրության կարիք ունի եւ համաձայնեց Հանրապետության նախագահի հետ, որ Գյումրու պատմական կենտրոնը պետք է փրկել, վերադարձնել այն իր պատմական սքանչելի տեսքին, հատկապես եթե ուզում ենք զբոսաշրջությունը զարգացնել: Շիրակի թեմի Առաջնորդը նշեց, որ, այդ ամենի հետ մեկտեղ, պետք է լուծվեն նաեւ քաղաքի մյուս խնդիրները:

«Գյումրին կարիք ունի ուշադրության եւ բարձր մակարդակի ուշադրության: Դուք շատ ճիշտ շեշտադրումներ եք անում, որ Գյումրու պատմական միջուկը պետք է փրկել ու նախ եւ առաջ փրկել մեզանից, որովհետեւ անցած տասնամյակներում եւ երկրաշարժից հետո նամանավանդ երեսուն տարի արդեն անցավ: Հենց նաեւ մեր թողտվության ու անփութության պատճառով պատմական միջուկը բավական խաթարվել է եւ պետք է դա վերադարձնել 19-րդ դարի սքանչելի տեսքին, եւ դա, անշուշտ, առաջնահերթություն է, եթե մենք ուզում ենք զբոսաշրջությունը զարգացնել եւ Գյումրին ոչ միայն համայն հայության, այլ նաեւ աշխարհի ուշադրության կենտրոնում պահել: Այո՛, Ձեր ջանքերն այդ ուղղությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչման, հատուկ շնորհակալության են արժանի:

Ներկայումս պատմական միջուկը հնարավոր չի լինի վերականգնել, հնարավոր էլ չի լինի պետք եղածի պես օգտագործել, եթե քաղաքի մյուս խնդիրները չլուծվեն: Կարծում եմ՝ օր առաջ պետք է կամք դրսեւորել, որպեսզի Գյումրու տնակային քաղաքը վերանա»:

Հանրապետության նախագահը, տնակներից զատ, առաջնահերթ կարեւոր համարեց նաեւ մարդկանց զբաղվածության հարցը: «Կարող ես լավագույն բնակարանը տալ մարդուն, բայց եթե նա աշխատանք չունի, չի կարողանա իր ընտանիքը պահել, դրա արդյունքը մենք բոլորս գիտենք: Եթե մարդիկ բավարար աշխատանք ունենան կարող են իրենց աշխատանքով բնակարան կամ տուն գնել»,-ավելացրեց նախագահ Արմեն Սարգսյանը:

Նշելով, որ այսօր կան բոլոր նպաստավոր պայմանները եւ հնարավորությունները գոնե առաջիկա երկու-երեք տարում առկա խնդիրները լուծելու համար՝ զրուցակիցները համակարծիք էին, որ Գյումրին իր ներուժով մեծ ներդրում կարող է ունենալ ընդհանուր Հայաստանի զարգացման գործընթացում:


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները