ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՅՈՒՄՐԻ,
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑԱԾ
ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ

արտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Գյումրի:

Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու առջեւ Նորին Սրբությանը դիմավորեցին Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Զանգերի ղողանջների ներքո Վեհափառ Հայրապետը շքախմբով, եկեղեցու սպասավորների եւ հավատացելոց ուղեկցությամբ, մուտք գործեց եկեղեցի, ուր կատարվեց աղոթք, որից հետո Նորին Սուրբ Օծությունն օրհնեց ներկա ժողովրդին, ինչպես նաեւ նորապսակ զույգին:

Այնուհետեւ Շիրակի թեմի առաջնորդարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Նորին Սրբությունը հետաքրքրվեց Գյումրիում եւ ընդհանրապես Շիրակի մարզում իրականացվող զարգացման տարբեր ծրագրերով, առկա հիմնախնդիրներով ու մարզի բնակչության դիմագրաված մարտահրավերներով:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ, ի խնդիր ժողովրդի բարօր կյանքի, քաղաքային ու մարզային իշխանությունների եւ թեմի միջեւ առկա համագործակցության ու փոխգործակցության հետագա ծրագրերի մասին:

Վեհափառ Հայրապետն այցելեց նաեւ «Թռչունյան տուն» դպրոց եւ երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացավ հաստատությունում խնամվող երեխաների հետ:

Այցելության շրջանակներում Նորին Սրբությունը հյուրընկալվեց, Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող, Գյումրու Հայորդյաց տանը, ուր, տնօրեն Աստղիկ Եդիգարյանի ուղեկցությամբ, հանդիպեց, տարբեր խմբակներ հաճախող, պատանիների եւ մանուկների հետ` նրանց բաշխելով իր հայրական օրհնությունն ու գնահատանքը:

1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով, երկրաշարժի հետեւանքով տուժած եւ առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով, Մայր Աթոռի նախաձեռնած սոցիալական նոր ծրագրի շրջանակներում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով դեկտեմբեր եւ հունվար ամիսներին տասն ընտանիքների ընծայեց բնակարաններ` յոթը` Գյումրի քաղաքում, երեքը` Սպիտակում:

Ծրագրին իրենց աջակցությունն են բերել ԱՄՆ հայոց Արեւելյան եւ Արեւմտյան թեմերը, Գերմանիայի եւ Եգիպտոսի հայոց թեմերը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմը, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմը եւ Հնդկաստանի հայոց հոգեւոր հովվությունը:

Գյումրի այցելության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անակնկալ այցելեց բնակարան ստացած ընտանիքներից մեկին՝ Մանուկյան ընտանիքին: Շնորհավորելով Մանուկյաններին բնակարանամուտի առիթով` Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնություններն ու բարեմաղթանքները հղեց ընտանիքի անդամներին եւ նրանց հանձնեց բնակարանի վկայականը:

Տան կրտսեր անդամներին ընծայելով Մանուկների Աստվածաշունչ եւ այլ նվերներ` Վեհափառ Հայրապետն ընտանիքին նվիրեց մանրանկար-սրբապատկեր, ապա եկեղեցականաց հետ աղոթք բարձրացրեց առ Աստված՝ Մանուկյան ընտանիքի բարօր եւ խաղաղ կյանքի համար:

Օրվա ավարտին, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ եկեղեցականների ուղեկցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրու Ս. Հակոբ եկեղեցի: Գոհաբանական աղոթքից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց ներկա բարեպաշտ հայորդիներին:


ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները