ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

FLY-Ի ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 2019-Ի ՍԿԶԲԻՆ

FLY կազմակերպությունը, տնօրեն Կարոլին Սամուելյան-Կուզոյանի, կազմակերպության երիտասարդական բաժնի տնօրեն Ալինա Սամուելյանի եւ Դամասկոսի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանի հետ, 2019-ի հունվար ամսին կրկին այցելեց Գյումրի՝ շարունակելու FLY-ի նախաձեռնած մարդասիրական եւ աստվածահաճո գործը:

FLY-ի անձնակազմը (Կարոլին Սամուելյան-Կուզոյան, Ալինա Սամուելյան, Արմաշ Սրբազան, FLY-Հայաստան՝ Արմինե Մարգարյան), աշխատանքային հանդիպում - քննարկումից հետո, սկսեց տնայցերը: Այցելեցին նախապես արդեն ընտրված եւ ուսումնասիրված քսանվեց նոր ընտանիքներ Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Մարտունիում, Երեւանում, Աբովյանում, Խարբերդում, Հոկտեմբերյանում: Ինչպես նաեւ այցելություններ եղան Երեւանի եւ Գավառի մանկատներ:

Տնայցերի ընթացքում FLY անձնակազմը հետաքրքվեց ընտանիքների կարիքներով, նրանց ծանր ու հուսալքված ապրելակերպով: Կազմվեց, յուրաքանչյուր ընտանիքի կարիքներին համապատասխան, գնումների ցանկ: Ապա խանութներից սիրով ընտրվեցին նվերները (հագուստներ, կոշիկներ, հողաթափեր, ներքնաշորեր, խաղալիքներ, տակդիրներ, դեղորայք, չորս ամսվա համար նախատեսված սնունդ, տնտեսական պարագաներ, գազի վառարան, ջրատաքացուցիչ, վառելափայտ, հրատապ անակնկալ ընթրիք (տաք կերակուր), վարձով բնակվող ընտանիքների մի քանի ամսվա վարձավճարների փոխհատուցում):

Մանկատան երեխաներին նվիրաբերվեց սպորտային համազգեստ ու ձմեռային գիշերազգեստ:

FLY-ը յուրաքանչյուր ընտանիքում, նյութական բարիքներից բացի, թողնում է տեւական հույս, ջերմություն, ուժ եւ կորով, հավատ վաղվա օրվա նկատմամբ: Ամենուր հիշեցնում է Աստծո գոյության, գթասրտության ու կարեկցանքի մասին՝ ընգծելով, որ այս բարեսիրական ծրագրերն Աստծո կամքի դրսեւորումն են եւ ուղղորդումները դեպի կարիքի մեջ գտնվողները: Բարիքը, սերն ու ողորմածությունը միշտ ավելացող, կրկնապատկվող եւ բազմացող բնույթ ունեն, եւ գրեթե յուրաքանչյուր ընտանիքում մեծ ցանկություն է առաջանում, որ երբեւիցե իրենք էլ բարեգործ դառնան ու օգնեն մերձավորին:

Նկարահանվեց եւ տեսաձայնագրվեց FLY-ի յուրաքանչյուր այցելություն ընտանիքներ՝ Գլենդելում ցուցադրելու եւ նոր միջոցներ հավաքագրելու նպատակով:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները