|
|
|
|||||||||
|
||||||||||
| ԻԶ Տարի, Թիվ 7 (307), հուլիս 2025 թ. | ||||||||||
|
|
||||||||||
|
«ՄԻ ԴԻՊՉԵՔ ԻՄ ՕԾՅԱԼՆԵՐԻՆ, ԵՎ ՄԻ ՎՆԱՍԵՔ ԻՄ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՆ»
|
||||||||||
|
Հիսուսի Այլակերպությունը Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար կամ գլխավոր տոներից մեկն է: Այն նշվում է Ս.
Զատկից 14 կամ Հոգեգալստից յոթը շաբաթ անց հանդիպող առաջին կիրակի օրը, խորհրդանշում
է Տիրոջ լուսաշող կերպարանքով երեւալն այս բացառիկ հայտնության երեք վկաներին՝
Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս Առաքյալներին: >>>
Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ հուլիսի 26-ին Գյումրիում տեղի ունեցավ ուխտերթ՝ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ: Այն մեկնարկեց Ս. Հակոբ եկեղեցուց եւ իր լրմանը հասավ Ս. Ամենափրկիչ եկեղեցում, որի ուխտի օրն է Պայծառակերպության տոնը: >>> «ԶԻ
ԱՍՏՈՒԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է...»ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության եւ փորձության այս ճանապարհը՝ միշտ իմ կողքին լինելով եւ Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաեւ Տիրոջ մխիթարությունն է :>>> ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ Վերջին շաբաթների ընթացքում, Շիրակի
թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ, Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր
եկեղեցում եւ Սուրբ Ամենափրկչում պարբերաբար անցկացվում են միասնական աղոթքներ՝
հանուն արդարության, հոգեւոր եւ ազգային արժեքների պահպանման, ի զորակցություն
նրանց, ովքեր այսօր կանգնած են ճշմարտության կողքին եւ ապօրինաբար կալանավորված
են: >>>
Մեր սիրելի Սրբազան Հայրը՝ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, երեկոյան ժամերգությունից հետո, քայլում էր Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու բակում՝ իր հոգեւոր լռությամբ ու ներքին խաղաղությամբ, քայլում էր՝ իր հայրական ներկայությամբ ջերմացնելով մեր հոգիները: >>>
2025 թ.-ի հուլիսի 2-7-ն անցկացվեց Հայ Եկեղեցու համաշխարհային
երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) «Քրիստոնյա ըմտանիքը հայ ինքնության խարիսխ»
խորագիրը կրող համահայկական ուխտագնացությունը, որին մասնակցում էին շուրջ
300 եկեղեցասեր երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից,
Հայստանի եւ Սփյուռքի տարբեր թեմերից: >>>
Հայոց Եկեղեցու տոնացույցում Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք տոներից առաջինը հիշատակն է նրա վիրապ մուտքի, երկրորդը՝ ելքի եւ երրորդը՝ նշխարների գյուտի: Սրբի նկարագրի լուսեղեն գծերից մեկն էլ ի հայտ եկավ իր մահվան ժամանակ: Նա կյանքի վերջին տարիներն անցկացրեց առանձնության մեջ, ժողովրդից գրեթե անտես ու հեռու: >>>
Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ.
Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ Երիտասարդաց միությունն անցկացնում
է հոգեւոր զրույցների շարք: ՀԻՆԳԵՐՈՐԴ
ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԱԶԱՏԱՆԻ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ Կիրակնօրյա դպրոցները շատ ավելին են,
քան պարզապես դասաժամերին որոշակի հոգեւոր գիտելիք ջամբող կառույցներ:
Ղարիբջանյանի Սուրբ Հոգի եկեղեցու Կիրակնօրյա
դպրոցի սաների համար հուլիսի 16-ն ուխտագնացության օր էր:
Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ.
Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ Երիտասարդաց միությունը շարունակում
է «Ճանաչենք Աստծո կամքը» խորագրով հոգեւոր զրույցների շարքը:
Ուխտագնացությունը ոչ միայն պետք է
մեզ մոտեցնի Աստծուն, այլեւ յուրաքանչյուրիս մոտեցնի մեկ մեկու…
Դաշտի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը
եւ հիանում էին երիտասարդ զույգով: Բաժանումն ասաց.
Սերգեյ Ասլանյանի անվան բարեգործական հիմնադրամի կողմից, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի եւ Շիրակի թեմի Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնի համագործակցությամբ, «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնում ստեղծվեց տեխնոլոգիական լաբորատորիա՝ «S.A. Lab», որը գործարկվեց ապրիլի 14-ից: >>> ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՔ Ուխտավորի հոգու, մտածողության նորոգությունը մի նոր ձգտում է առաջացնում իմանալ, թե հայրենի այս փոքրիկ հողն է՛լ ինչ գաղտնիքներ ունի եւ ինչեր կան, որոնց հետ հաղորդակցվելու պահանջը երբեք չի նվազում քրիստոնյայի մոտ: >>> 1 հուլիսի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Տաթեւ քհն. Մարուքյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>> |
||||||||||
| |
|
||
| Մեր հասցեն`
ք. Գյումրի, Շիրակի
թեմի առաջնորդարան:
Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է. Copyright S.Yotverk |
|||