Նավի, տապանի, Եկեղեցու նավապետը՝ Քրիստոս է, որ իդեալական է: Քրիստոսից ներքեւ ոչ մեկս իդեալական չենք՝ ներառյալ սրբերը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 7 (307), հուլիս 2025 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄ

խտագնացությունը ոչ միայն պետք է մեզ մոտեցնի Աստծուն, այլեւ յուրաքանչյուրիս մոտեցնի մեկ մեկու…

Հուլիսի 19-ին Ազատանի համայնքը, հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի առաջնորդությամբ, ուխտավորաբար այցելեց Կոտայքի թեմի սրբավայրեր:

Առաջին կանգառը Թեղենիկի Սրբոց Նահատակաց եկեղեցին էր, ուր աղոթք բարձրացվեց առ Աստված՝ մեր հայրենիքի պաշտպանների եւ նահատակների հոգիների հանգստության համար:

Երկրորդ կանգառը Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրն էր: Այստեղ ուխտավորներին դիմավորեց տեղի հոգեւոր հովիվ Տ. Մաշտոց քհն. Հմայակյանը: Տեր Հայրը նախ ներկայացրեց վանքի պատմությունը եւ ապա օրհնեց ուխտավորներին:

Երրորդ սրբավայրը Հրազդանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին էր, ուր միասնական աղոթք կատարվեց, եւ այցելուները ծանոթացան եկեղեցու պատմությանը:

Չորրորդ սրբավայրը Մաքրավանքն էր: Այստեղ, ինչպես անունն է բնորոշում, ներկաները փորձեցին մաքրել իրենց հոգին աղոթքով ու ինքնաքննությամբ:

«Մեր բոլոր վանքերն ու պատմական մշակույթային ժառանգությունն արդյունք են Հայ Եկեղեցու կուսակրոն հոգեւորականության, ովքեր, ինքնազրկման ու զոհաբերության ճանապարհով, ստեղծել են այս ամենը: Նրանք երբեմն սխալվել են, երբեմն տկարացել, բայց միշտ վերաիմաստավորել են իրենց ուխտը՝ դառնալով հայի ինքնության ու հայկականության ժառանգության ստեղծողները»,- ուխտավորների հետ զրույցում նշեց Տեր Մակարը:

Օրվա վերջին եւ կարեւոր հանգրվանը Շիրակի թեմի Երերույքի տաճարն էր, ուր մատուցվեց զորակցության Սուրբ եւ անմահ Պատարագ՝ հաջակցություն սիրելի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, հանդիսապետությամբ Արթիկի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի, մասնակցությամբ հոգեւոր դասի ու հավատավոր ժողովրդի:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները