Նավի, տապանի, Եկեղեցու նավապետը՝ Քրիստոս է, որ իդեալական է: Քրիստոսից ներքեւ ոչ մեկս իդեալական չենք՝ ներառյալ սրբերը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 7 (307), հուլիս 2025 թ.  


 

       

ՀՈԳԵՎՈՐ ԶՐՈՒՅՑ. ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ

իրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ Երիտասարդաց միությունը շարունակում է «Ճանաչենք Աստծո կամքը» խորագրով հոգեւոր զրույցների շարքը:

Հունիսի 26-ին սոցիալ-կրթական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հինգերորդ հանդիպումը, որի բանախոսն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: Այս անգամ զրույցի թեման Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յոթը խորհուրդներից Սուրբ Հաղորդությունն էր:

Հանդիպման ընթացքում Տեր Հայրը ներկայացրեց Սուրբ Հաղորդության կարեւորությունը քրիստոնյայի կյանքում եւ աստվածային շնորհները, որ մարդն ստանում է հաղորդության միջոցով:

«Սուրբ Հաղորդությունն ապահովում է հոգեւոր մաքրությունը եւ զորացնում մարդու ներաշխարհը, նպաստում հոգեւոր արթնությանը եւ ապրող հավատքին»,- իր խոսքում նշեց Տեր Հայրը:

Ս. Հաղորդության խորհուրդի ժամանակ հավատացյալներն ընդունում են հացն ու գինին, որոնք խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը: Այս խորհուրդը Հիսուս Քրիստոս հաստատեց Վերջին ընթրիքի ժամանակ: Տասներկու Առաքյալների հետ զատկական սեղան նստած՝ Հիսուս վերցրեց բաղարջ հացը, օրհնեց, տվեց նրանց ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»: Հետո վերցրեց անխառն գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին ու ասաց. «Խմեցե՛ք դրանից ամենքդ, որովհետեւ այդ է նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար»: Այնուհետեւ պատվիրեց. «Այս արե՛ք իմ հիշատակի համար» (Մատթ. ԻԶ 26-29, Ղուկ. ԻԲ 19):

Հաղորդություն ստանալով՝ մենք մեր կյանքից ներս ենք ընդունում Հիսուս Քրիստոսին՝ քայլելով երկնքի արքայության ճանապարհով:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները