Նավի, տապանի, Եկեղեցու նավապետը՝ Քրիստոս է, որ իդեալական է: Քրիստոսից ներքեւ ոչ մեկս իդեալական չենք՝ ներառյալ սրբերը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 7 (307), հուլիս 2025 թ.  


 

       

ՓՈՔՐԻԿ ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԸ

արիբջանյանի Սուրբ Հոգի եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի սաների համար հուլիսի 16-ն ուխտագնացության օր էր:

Այն սկսվեց եկեղեցում արված Ճանապարհի աղոթքով, որից հետո, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրնությամբ եւ առաջնորդությամբ Տ. Մակար քհն. Գալամդարյանի, մեկնեցին Խորվիրապ, ուր ծանոթացան վանքի պատմությանը եւ միասնաբար աղոթեցին, ապա իջան խորը գուբը, ուր նույնպես աղոթք բարձացրին առ Աստված մեր հայրենիքի՝ Հայաստան աշխարհի եւ հոգեւոր հայրենիքի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության ու բարգվաճման համար: Փոքրիկ ուխտավորները բարձրացան, Արարարատ լեռան հայացքի ներքո կանգնեցված, Օթյաց խաչ եւ ծանոթացան նրա տեղադրման պատմությանը:

Հաջորդ կանգառը սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն էր: Երեխանները, լսելով մեծ հայորդու կյանքի հերոսական պատմությունը, վերհիշեցին մեր հայրենիքի նորագույն պատմության արժանապատիվ էջերը: Ոգեշնչված, բայց նաեւ խոր ցավով փոքրիկ ուխտավորները դուրս եկան սպարապետի տուն-թանգարանից:

Այնուհետու երեխաներն այցելեցին Դվին մայրաքաղաքի ավերակներ, հիշեցին նրա հիմնադրման պատմությունը, ապա այցելեցին Սուրբ Հարություն եկեղեցի, ուր, տեղի հոգեւոր հովիվ Տ. Եղիշե քհն. Նուրիջանյանի օրհնությամբ, աղոթք բարձրացրին առ Աստված, որից հետո ուրախ խաղերով ժամանակ անցկացրին եկեղեցու տարածքում:

Այս հրաշք օրը երեխաների կյանքում իրականություն դարձավ հովանավորությամբ Ղարիբջանյանի եկեղեցու խաչքավոր Սամվել Տոնոյանի եւ Տոնոյան ընտանիքի:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները