Նավի, տապանի, Եկեղեցու նավապետը՝ Քրիստոս է, որ իդեալական է: Քրիստոսից ներքեւ ոչ մեկս իդեալական չենք՝ ներառյալ սրբերը:

   
ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 7 (307), հուլիս 2025 թ.  


 

       

«ՄԻ ԴԻՊՉԵՔ ԻՄ ՕԾՅԱԼՆԵՐԻՆ, ԵՎ ՄԻ ՎՆԱՍԵՔ
ԻՄ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՆ»
ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐՈՒՄ

ուլիսի 19-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Քրիստոսի տասներկու Առաքյալների, ինչպես նաեւ Պողոս Առաքյալի հիշատակը:

Տիրոջ ներողամտության պատգամը լավագույնս իրագործեցին Նրա տասներկու Առաքյալները՝ Նոր Ուխտի քարոզիչներն ու Ավետարանիչները, որոնք ամենայն դառն ու դժնի իրավիճակներում էլ անտրտունջ գոհություն էին մատուցում Տիրոջը: Իսկ դա նշանակում էր, որ նրանք ներողամտորեն էին վերաբերվում իրենց հալածողներին ու ամբաստանողներին: Վերջիններս հրեա հասարակ մարդիկ էին՝ մի մասը ձկնորսներ, մի մասն էլ առօրյա ապրուստը ճակատի քրիտինքով վաստակող աշխատավորներ: Առաքյալները երբեք իրենց սուրբ ու արդար չէին կարծում, հալածանքներն ու չարչարանքները, նույնիսկ մահվան մատնվելն անիրավացի չէին համարում, այլ, Բաբելոնի հնոցում այրվող երեք երիտասարդների նման, վկայում էին, որ բոլոր նեղությունները պատահում են իրենց գործած սխալների ու հանցանքների պատճառով:

Սա նշանակում էր, որ նրանք, ներելով իրենց թշնամիներին, անարդարության նժարը ձգում էին դեպի իրենց: Մեծ խոնարհության, մարդասիրության ու համբերության շնորհիվ, Պողոս Առաքյալի խոսքի համաձայն, դարձան Քրիստոսի խաչակիցները, Նրա չարչարանքները լրացնողները: Տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, ով երկրում գանձեր դիզելու մոլուցքով էր տարված, անձնատուր եղավ ագահությանը եւ շեղվեց ճշմարիտ ուղուց՝ մատնելով Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Քրիստոսի՝ ընկերոջը չդատելու պատվիրանը, այն է՝ ներողամտության ոգին, խորապես ըմբռնելով եւ ի կատար ածելով՝ Առաքյալները դարձան քրիստոնեական կենդանի հավատքի ջահեր եւ իրենց օրինակով լուսավորեցին, կրթեցին ու առաջնորդեցին ոչ միայն աշակերտներին, այլեւ հետագա դարերի բազմաթիվ սերունդների:

Տասներկու Առաքյալներից անբաժան է նաեւ Պողոսը, ով եղավ Հիսուսի տասներեքերորդ Առաքյալը: Նա մեծ նպաստ բերեց Աստծո խոսքի քարոզչությանը մանավանդ հեթանոսների շրջանում, որի համար էլ կոչվեց նաեւ հեթանոսաց Առաքյալ:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Անիպեմզայում գտնվող Երերույքի տաճարը բազիլիկ տիպին պատկանող քրիստոնեական եկեղեցի է եւ գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին: Այն կառուցված է վարդագույն սրբատաշ տուֆաքարով: Երերույքի Ս. Կարապետ կամ Ս. Աստվածածին տաճարը հիմնվել է քրիստոնեական վաղ շրջանում՝ 4-5-րդ դարերում, հեթանոսական մեհյանի տեղում: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ Երերույք անվանումն առաջացել է, տաճարի սյուների միջոցով ստացված, ճարտարապետական լուծման հետեւանքով, ինչի շնորհիվ թվացել է, թե կառույցը երերում է:

Հուլիսի 19-ին՝ երեկոյան ժամը 18:00-ին, ի զորակցություն Շիրակի թեմի կալանավորված Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, թեմի հոգեւորականաց դասի առաջնորդությամբ, գյումրեցի հավատացյալ ժողովուրդը մեկնեց Անիպեմզա ավանի Երերույքի տաճար, ուր մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ Սարգիս քհն. Սարդարյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին պատշաճող, ոգեշունչ քարոզ խոսեց Արթիկի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Նարեկ եպս. Ավագյանը:

Ի ԴԵՊ

Երերույքի տաճարում հավատացյալների հոծ բազմություն էր: Ներկա էին ոչ միայն բարեպաշտ գյումրեցիներ, այլեւ Հայաստանի տարբեր շրջաներից եկած ուխտավոր հավատացյալներ: Գյումրեցի ուխտավորները շնորհակալություն են հայտնում Ս. Յոթվերք եկեղեցու խաչքավոր Արմեն եւ Հովհաննես Տոնոյան եղայրենրին՝ փոխադրամիջոցը տրամադրելու համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՆԻ ԶԱՐԻՖՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները