| ԼՈՒՌ,
ԲԱՅՑ ԽՈՍՈՒՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
եր
սիրելի Սրբազան Հայրը՝ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել
արքեպս. Աջապահյանը, երեկոյան ժամերգությունից հետո, քայլում էր
Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու բակում՝ իր հոգեւոր լռությամբ ու
ներքին խաղաղությամբ, քայլում էր՝ իր հայրական ներկայությամբ ջերմացնելով
մեր հոգիները:
Շիրակի
թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ՝ երիտասարդները, հաջակցություն
սիրելի Սրբզան Հոր, երեկոյան ժամերգությունից հետո, քայլում են Սուրբ
Յոթվերքի բակում՝ իրենց աղոթքներն առաքելով առ Ամենակալ Աստված,
հայցելով շուտափույթ վերադարձ թեմակալ Առաջնորդին:
Իսկ քայլելու ընթացքում՝ քամու մեղմ հոսանքի պես, տարածվում են Սրբազան
Հոր քարոզները, հնչում է Միքայել Սրբազանի ձայնը, որն այնքա՜ն կարոտով
են ունկնդրում բոլորը: Խոսքերը հնչում են խաղաղ, հստակ ու առավել
քան անսասան, որոնք կարծես ուղեցույց լինեն՝ ճնշման, անարդարության,
ապօրինության, դավաճանության այս օրերին: Բոլորի հոգիներից ներս
հնչում է Սրբազան Հոր ձայնը, որ չի լռում նույնիսկ հիմա՝ ապօրինի
կալանավորման այս օրերին:
Ճշմարիտ առաջնորդին հնարավոր չէ լռեցնել, քանի որ նրա խոսքերը, ինչպես
բարեբեր սերմեր, ծլարձակել են ամենքիս հոգիներում:
Շիրակի թեմի երիտասարդաց միության այս նախաձեռնությունը պարզապես
քայլելու մասին չէ: Սա լուռ, բայց հաստատակամ բողոք է: Քայլեր են՝
հայրենիքի հանդեպ տածած մեծագույն սիրո, արդարության ու հավատարմության
մասին:
Այս նախաձեռնությունն ապացույցն է այն ամենի, որ ինչքան էլ Միքայել
Սրբազանի ձայնը փորձեն լռեցնել, միեւնույն է, ժողովուրդը վերադառնում
է դեպի Սրբազան Հոր խոսքը, որն ուղենիշ է ճշմարիտ ու հայրենասեր
հավատավորի համար: ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
>>>
|
|