| Լրահոսից
1 հուլիսի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին
մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Տաթեւ քհն. Մարուքյանը:
Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող
ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
2 հուլիսի - Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Փառեն քհն. Պետրոսյանի:
Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող
ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
3 հուլիսի - Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ
Պատարագ մատուցեց Տ. Տիգրան քհն. Մխիթարյանը: Սրբազան արարողության
ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահուչ քարոզ խոսեց պատարագիչ
Տեր Հայրը:
4 հուլիսի - Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Գարեգին
քհն. Սարգսյանը:
5 հուլիսի - Գյուտ նշխարաց Ս. Գրիգոր Լուսավորչի:
Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ
անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը:
Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի: Սրբազան
արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ
խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
6 հուլիսի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հակոբոս քհն. Իսահակյանի: Սրբազան
արարոողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ
քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
13 հուլիսի - Գյուտ տփո Ս. Աստվածածնի: Ս. Յոթվերք
եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր
Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր
մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
20 հուլիսի - Բարեկենդան Վարդավառի պահոց: Առաջնորդանիստ
Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա
պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:
27 հուլիսի - Պայծառակերպություն Տյառն մերո Հիսուսի
Քրիստոսի: Տոնի ուրախ առիթով Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ
եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Պատարագիչ
Տեր Հայրը, սրբազան արարողակարգի ընթացքում, օրվան համահունչ քարոզ
խոսեց:
28 հուլիսի - Հիշատակ մեռելոց: Ս. Աստվածածին եկեղեցում,
ձեռամբ Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի, մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ
Պատարագ:
>>> |
|